«Մուզիկանտ պոլիտիկա չզբաղվել»


Լատվիացի հռչակավոր երգահան և հանրապետական սեյմի պատգամավոր Ռայմոնդ Պաուլսը հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ու տեղական ինքնավարման մարմինների ընտրություններին: Նա ասել է, որ այլևս չի հավատում, որ իր քաղաքական գործունեությունը կնպաստի երկրում իրավիճակի բարելավմանը: Պաուլսի այս որոշումը հրապարակել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիս Կուչինսկիսը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` ճանաչված երաժիշտը Սեյմը լքում է քաղաքականությունից ու պաշտոնյաներից հիասթափվելու պատճառով. - Ինչի՞ս է պետք` ինձ հարվածի տակ դնեմ: Հիմա արդեն կրկնակի բաժին եմ ստանում բոլոր կողմերից: - Պաուլսն անհատականություն է, ում որոշումները մենք հարգում ենք` բոլոր դեպքերում,- ասել է Ժողկուսակցության (որին անդամակցում էր կոմպոզիտորը) առաջնորդը: Ինչպես ասում են` քաղաքականությամբ զբաղվողների պակաս որևէ երկրում երբևէ չի զգացվել, իսկ պաուլսյան անկրկնելի մեղեդիները թովում են ոչ միայն լիտվացիներին: