Փոքրալիտրաժների մեծ հաջողությունը


2009¬ի սկզբում Գերմանիայի կառավարությունը 2,5 հազար եվրո լրավճար է հատկացրել` հին մեքենաներն օգտահանության (ուտիլիզացիա) ենթարկելու մասին£ Իհարկե` նոր ավտոմեքենաներ գնելու պայմանով£ Այս կերպ իշխանություններն ավտոարդյունաբերությանը սատարեցին` պահանջարկի մեծացման ճանապարհով£ Դիցուք, 9 և ավելի տարիք ունեցող մեքենաների տերերը կարող են ստանալ 2500 եվրո` հինը հանձնելով նոր մեքենա գնելու համար£ Արդեն հատկացված է 1,5 միլիարդ եվրո, որը կբավարարի 600 հազար մարդու£ Ընդամենը 2008¬ի դեկտեմբերին երկրի ավտոսրահներում գնորդների էին «սպասում» շուրջ 300 հազար նոր մեքենաներ. դրանք, փաստորեն, վաճառված են£ Ավելին, ցածրակարգ համարվող նոր մեքենաների համար նույնիսկ հերթեր են գոյացել£