Բասկովի ձայնը` 4 միլիոն եվրո


Այո, ճիշտ այսքան է գնահատել աշխարհահռչակ ռուս երգիչն իր ձայնը£ Ինչպես Նիկոլայ Բասկովն ինքն է ասել` ձայնն ապահովագրել իրեն հորդորել է Մոնթսեռաթ Կաբալյեն. - Եվրոպայում օպերային երգիչների շրջանում ընդունված է ձայնն ապահովագրելը£ Առայժմ 1 տարով ապահովագիր եմ ձևակերպել, իսկ հետո կտեսնենք,¬ ասել է երգիչը£ Ի դեպ` տարիներ առաջ էլ Բասկովն ապահովագրել էր իր տենորը£ Բայց այն ժամանակ 2 միլիոն դոլարի ապահովագրություն նրան նվիրել էր մոսկովյան ֆիրմաներից մեկը, և դրա ժամկետն արդեն լրացել է£ Այս անգամ Բասկովն ինքն է պայմանագիր կնքել իսպանական ընկերության հետ. - Դասական երգեցողությունն ուղղակիորեն կախված է առողջությունից,¬ պարզաբանել է երգիչը£¬ Իսկ ես բավական մեծ ծրագրեր ունեմ հատկապես դասականի ուղղութ յամբ… Ապահովագրված լինելն ինձ վստահություն է ներշնչում£ Փաստորեն, Ն. Բասկովի ձայնը հիմա ավելի թանկ է, քան Մերայն Քերրիի ոտքերը (1 մլն դոլար), քան Ալյոնա Վոդոնաևայի կուրծքը (10 հազար դոլար) և անգամ Ջենիֆեր Լոպեսի հետույքը (2 մլն «կանաչ»)£