Նաոմին կապրի՞ Ռուսաստանում


Միլիոնատիրոջ համար, բնական է, առաջնայինը կնոջ արտաքին գեղեցկությունն է£ Եվ շատերը պատրաստ են իրենց կյանքն ու ունեցվածքը կիսել աշխարհին հիացրած մոդելների հետ£ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, օրինակ, պաշտոնակալման հենց սկզբից ամուսնացավ սուպերմոդել Կառլա Բրունիի հետ£ Լորդ Ջասթին Պորտմանը իսկական հեքիաթ է դարձրել ռուս «մոխրոտիկ» Նատալյա Վոդյանովայի կյանքը£ Միլիարդատեր բանկիր Անդրեյ Մելնիչենկոն ամուսնությունից հետո էլ «աշխարհի ամենագեղեցիկ սերբուհի» է անվանում Սանդրա Նիկոլիչին£ Հիմա արդեն «Միլան»¬ի կազմում խաղացող ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն նույնպես երջանիկ է, որ ընտրել է ամերիկյան թոփ¬մոդել Քիրստեն Պազիկին… Իսկ հանրահռչակ «սև հովազ» Նաոմի Քեմպբլը ռուս մեծահարուստ 46-ամյա Վլադիսլավ Դորոնինի հետ ապրում է Ռուսաստանում£ Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին Դորոնինը նրա մատը զարդարել է խոշոր զմրուխտե քարերով արտասովոր մատանիով£ Ասել է թե` պատրաստ է ամուսնանալ Նաոմիի հետ£ Հետաքրքրասերները լուրեր են տարածել, որ նրանց հարսանիքը կկայանա այս ամառ, և Նաոմին արդեն հարսանեկան զգեստ է պատվիրել իր բարեկամ հայտնի մոդելագործներ Դոլչեի ու Գաբանայի մոտ£ Իսկ Դորոնինն էլ, ասում են, մատանիներ է պատվիրել` սպիտակ և վարդագույն ոսկուց£ Ասում են նաև, որ առատաձեռն ռուս գործակալը իր «հովազին» շլացնում է թանկարժեք նվերներով. ինչպես օրինակ 600 հազար դոլար արժողությամբ տուն և այլ «մանրուքներ» արդեն Նաոմիինն են£ Ի դեպ, սրանից առաջ Դորոնինի սրտի տիրակալը նույնպես մոդել է եղել` շվեդուհի Կարեն Շոնբախլերը£