Բարի տարի` բոլորիս


ՍեյրանուհիԳԵՂԱՄՅԱՆ.ՀՀ մ­շա­կույ­թի նա­խա­րա­րութ­յան Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի վար­չութ­յան պետ

-Փայ­լուն ի­րա­զեկ­ված լի­նե­լով  պե­տա­կան տա­րո­լորտ գոր­ծըն­թաց­նե­րին և հա­յաս­տան­յան ներ­կա մշա­կու­թա­յին դաշ­տի բո­վան­դա­կութ­յա­նը, ի՞նչ­ ընդ­հա­նուր գնա­հա­տա­կան կտա­յիք ո­լոր­տի գոր­ծու­նեութ­յա­նը 2015 թվա­կա­նի նա­խա­շե­մին, ի՞նչ­ ի­րա­տե­սա­կան ակն­կա­լութ­յուն­նե­րով  կգո­տեպն­դեիք  ո­գու սո­վից շու­տա­փույթ ելք գտնե­լու  հստակ կողմ­նո­րո­շիչ­ներ  ո­րո­նող  մեր մտա­վո­րա­կան­նե­րին, ար­վես­տա­սեր հան­րութ­յա­նը, հա­սա­րակ ժո­ղովր­դին: Միով բա­նիվ, ի՞նչ կ­մաղ­թեիք «Ա­վան­գար­դիե ըն­թեր­ցող­նե­րին:

-   Տա­րե­մու­տի մտո­րում­նե­րը միշտ ինչ-որ չա­փով կար­ծես նույնն են լի­նում. կա­մա-ա­կա­մա ի մի են բեր­վում ա­րած­ներն ու չա­րած­նե­րը, ձեռք­բե­րում­ներն ու թե­րա­ցում­նե­րը: Իսկ մշա­կույթն այն ո­լորտն է, ո­րը շատ ընգր­կուն է. ա­նե­լի­քը` շատ, ձեռք­բե­րում­նե­րը` շատ, սպա­սում­ներն` ա­վե­լի շատ: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ,  ըն­թա­ցիկ տա­րին ընդ­հա­նուր առ­մամբ ես շատ դրա­կան եմ գնա­հա­տում: Կա­տար­վել է հսկա­յա­ծա­վալ աշ­խա­տանք` հայ ար­վես­տի զար­գաց­ման, հան­րահռ­չակ­ման և հա­սա­րա­կութ­յան լայն շեր­տե­րին այն հա­սա­նե­լի դարձ­նե­լու ա­ռու­մով: Ե­թե ա­րած­նե­րի մա­սին խո­սենք հան­գա­մա­նո­րեն, այն կնման­վի տասն­յակ է­ջեր զբա­ղեց­նող հաշ­վետ­վութ­յան: Խու­սա­փե­լով նման ձ­ևա­չա­փից, ա­սեմ միայն, որ 2014-ին Նա­խա­րա­րութ­յան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րից են ե­ղել տար­բեր ձ­ևա­չա­փե­րով ի­րա­կա­նաց­ված ծրագ­րե­րի մի­ջո­ցով հնա­րա­վո­րինս շատ մարդ­կանց ներգ­րա­վել մշա­կութ­յան ո­լորտ. դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տար­վես­տի, երգ­չախմ­բա­յին ար­վես­տի, թա­տե­րար­վես­տի, կի­նո­յի հան­րա­պե­տա­կան և մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­ներ, մրցույթ­ներ: Ինչպես նաև նոր ներ­կա­յա­ցում­նե­րի ի­րա­կա­նա­ցում, մի­ջազ­գա­յին բե­մե­րում հայ կա­տա­րո­ղա­կան ար­վես­տի ցու­ցադ­րում, մա­նուկ­նե­րի և պա­տա­նի­նե­րի  մշա­կու­թա­յին ու­նա­կութ­յուն­նե­րի և նե­րու­ժի զար­գա­ցում, տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րի հատ­նա­բե­րում և նրանց պո­տենց­իալ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի դրս­ևոր­ման  ա­ջակ­ցում` տար­բեր մի­ջոց­նե­րով, մար­զե­րի նեգ­րա­վում մշա­կու­թա­յին դաշ­տում և բա­զում այլ նպա­տա­կա­յին ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցում, հայ մշա­կույ­թի ե­րախ­տա­վոր­նե­րի` Թո­րոս Թո­րա­ման­յան-150, Կո­մի­տա­սի 145, Հա­մո Սահ­յա­նի, Հով­հան­նես Շի­րա­զի 100, Գհար Գաս­պար­յա­նի 90, Հով­հան­նես Չե­քիջ­յա­նի 85, Գե­ղու­նի Չթչյա­նի 85, Էլ­վի­րա Ու­զուն­յա­նի 80, Տիգ­րան Ման­սուր­յա­նի, Ռո­բերտ Ա­միր­խան­յա­նի 75, սա­սուն Պասկևիչ­յա­նի և բազ­մա­թիվ այլ ար­վես­տա­գետ­նե­րի հո­բել­յան­նե­րի նշում, ո­րոնք ա­ռիթ էին մեկ ան­գամ ևս ­հան­րայ­նաց­նե­լու նրանց ժա­ռան­գութ­յան հսկա­յա­կան դերն ու  նշա­նա­կութ­յու­նը հայ մշա­կույ­թի ո­լոր­տում: Ես ան­շուշտ խո­սում եմ միայն ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի բնա­գա­վա­ռի մա­սին:  Ու­զում եմ նշել նաև, որ ի տար­բե­րութ­յուն այլ բնա­գա­վառ­նե­րի, մշա­կույթն այն ո­լորտն է, ո­րին ցան­կութ­յուն ու­նի և պետք է որ առնչ­վի յու­րա­քանչ­յուր մարդ: Այս ի­մաս­տով, ի­հար­կե, չա­փա­զանց ծանր է Մշա­կույ­թի նա­խա­րա­րութ­յան բե­ռը, իսկ բյու­ջեով նա­խա­տես­վող գու­մար­նե­րը, բնա­կա­նա­բար, չեն կա­րող բա­վա­րա­րել` ի­րա­կա­նաց­նելու բո­լոր և բո­լո­րի սպա­սե­լիք­նե­րը:

-Ի՞նչ կ­ցան­կա­նա­յիք, որ Ձեզ մաղ­թեր «Ա­վան­գար­դը», նույն ին­քը` ժո­ղո­վուր­դը որ­պես գրող, հրա­պա­րա­կա­խոս, մշա­կու­թա­յին  պե­տա­կան գոր­ծիչ, ՀՀ ­քա­ղա­քա­ցի,  բա­նաս­տեղ­ծա­կան հո­գով հմա­յիչ կին:

Տարեմուտի իմ ցան­կութ­յուն­ներն ու ե­րա­զանք­նե­րը բո­լոր ա­ռում­նե­րով ա­ռա­ջին հեր­թին կապ­ված են մեր երկ­րի ու ժո­ղովր­դի ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի հետ: Կու­զե­նա­յի, որ մեր հրա­շա­լի, բա­րի, ստեղ­ծա­գործ ժո­ղո­վուրդն ապ­րեր խա­ղաղ և ա­պա­հով, հպարտ զգար իր երկ­րով և պատ­կա­նե­լութ­յամբ, որ Հա­յաս­տան վե­րա­դար­ձող­նե­րի թի­վը շատ ա­վե­լին լի­ներ, քան մեկ­նող­նե­րի­նը:

Իսկ որ­պես ստեղ­ծա­գոր­ծող այ­սօր ինձ ա­մե­նա­շա­տը պա­կա­սում է ժա­մա­նա­կը. Կու­զե­նա­յի մի քիչ ա­վե­լի ա­զատ ժա­մա­նակ` ստեղ­ծա­գոր­ծե­լու և ըն­տա­նի­քիս հետ լի­նե­լու հա­մար: Կու­զե­նա­յի, որ բո­լորս հան­գիստ խղճով և լավ տրա­մադ­րութ­յամբ դի­մա­վո­րեինք Նոր տա­րին: Բա­րի և ստեղ­ծա­գոր­ծա­կան բերկ­րան­քով լե­ցուն տա­րի եմ մաղ­թում բո­լո­րիս…