Ձեր բարի հետքն անանց է, Նահապե´տ


ԵՐ­ՎԱՆԴ ՄԱ­ՆԱՐ­ՅԱՆ. ՀՀ­ ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, «Ա­գու­լի­ս» տիկ­նի­կա­յին թատ­րո­նի հիմ­նա­դիր, գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար

Հա­մաշ­խար­հա­յին 2-րդ ­պա­տե­րազ­մից հե­տո հա­յե­րի ա­ռա­ջին խում­բը` 9 տղա, 2 աղ­ջիկ, որ Սփյուռ­քից  ուղևոր­վեց Հա­յաս­տան, պարս­կա­հայ ե­րի­տա­սարդ­նե­րի  մեր խումբն էր` ես, Ա­բիգ Ա­վագ­յա­նը, Հով­հան­նես Բա­դալ­յա­նը, Հրայր Մով­սիս­յա­նը և ու­րիշ­ներ:  Լու­սա­բա­ցին ա­ռա­ջին ան­գամ Ա­րա­րա­տը տե­սանք, երբ դուրս էինք գա­լիս Նա­խիջևա­նից: Ա­ռա­ջի­նը գնաց­քից ես ի­ջա հայ­կա­կան հո­ղի վրա... 1946 թվա­կա­նի մա­յի­սի 13-ն­ էր:  Ան­պատ­մե­լի զգա­ցո­ղութ­յուն­ներ է արթ­նաց­նում ա­մեն բան, որ ա­ռա­ջին ան­գամ  է կա­տար­վում: Եվ եր­բեք, եր­բեք չի մո­ռաց­վում, չի փո­շոտ­վում հու­շե­րի գզրո­ցում:  Ան­մո­ռաց մնաց նաև Հա­յաս­տա­նի  գրող­նե­րի ու ար­վես­տա­գետ­նե­րի  հետ մեր խմբի  ա­ռա­ջին հան­դի­պու­մը մեր ժա­մա­նու­մից մի քա­նի օր անց: Ե­րա­նութ­յան ժպի­տով եմ միշտ մտա­բե­րում, թե ինչ­պի­սի ան­մի­ջա­կա­նութ­յամբ  մեզ` հայ­րե­նա­դար­ձութ­յան ա­վան­գար­դիստ­նե­րիս,  մո­տե­ցան «Ա­վան­գար­դի» աշ­խա­տա­կից­նե­րը: Մտեր­միկ զրույց ու­նե­ցանք, խմբագ­րա­կազ­մի հետ մեր լու­սան­կա­րը տպագր­վեց  թեր­թում...

Ես սա մեծ հուզ­մուն­քով եմ վե­րապ­րում, ո­րով­հետև հայ մար­դու հա­մար  հայ­րե­նիք ու­նե­նա­լու գա­ղա­փա­րն  ըն­տա­նի­քում սերն­դից սե­րունդ է ան­ցել: Բո­լոր դրսում ապ­րող­ներս ան­համ­բեր էինք, թե երբ ենք վեր­ջա­պես ոտք դնե­լու սրբա­զան հո­ղի վրա: Թեև ա­սեմ, մենք որ­պես ու­սա­նող­ներ ա­վե­լի վաղ ե­կանք, ներ­գաղ­թի պաշ­տո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յու­նից էլ ա­ռաջ: Հե­տո հպա­տա­կութ­յան հարցն էլ կար­գա­վոր­վեց: Յու­րա­քանչ­յու­րիս ճա­կա­տա­գի­րը ըն­թա­ցավ ըստ սե­փա­կան նա­խա­սի­րութ­յան, կամ­քի: Տար­բեր մաս­նա­գի­տութ­յուն­ներ ընտ­րե­ցինք` պատ­մա­բան, բժիշկ, լեզ­վա­բան, ար­վես­տա­գետ..., բարձ­րա­գույն կրթութ­յուն ստա­ցանք: Ինքս, լի­նե­լով թա­տե­րա­կան գեր­դաս­տա­նից (ծնող­ներս եր­կուսն էլ դե­րա­սան­ներ էին), նվիր­վե­ցի թատ­րո­նին: Ու­սա­նե­ցի, աշ­խա­տե­ցի, ան­ցա վաս­տա­կած թո­շա­կի ու ստեղ­ծե­ցի «Ա­գու­լի­ս» թատ­րո­նը, ա­մե­նա­փոք­րե­րի հա­մար: Են­թադ­րում եմ, որ  վաղն­ջա­կան նախ­նի­ներս բամ­բիռ նվա­գող­ներ են ե­ղել, ո­րոնց միշտ հա­լա­ծել է ե­կե­ղե­ցին, քա­նի որ հայ­րա­կան ար­մատ­ներս Գող­թան գա­վա­ռում են մխրճված: Առ­հա­սա­րակ թատ­րո­նը մեր հա­սա­րա­կութ­յան հա­մար ճա­կա­տագ­րա­կա­նի աս­տի­ճան կարևոր երևույթ է, ո­րով­հետև մեր ժո­ղո­վուր­դը թա­տե­րա­կան ի­րա­կա­նութ­յան հետ կապ­ված է ե­ղել քրիս­տո­նեութ­յունն ըն­դու­նե­լուց բա­վա­կա­ն­ ա­ռաջ:  Նոր հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շրջա­նում, ցա­վոք, բա­վա­կա­ն դժ­վար է ապ­րում թատ­րո­նը: Մինչ­դեռ հան­րութ­յան գե­ղար­վես­տա­կան թ­ևի ա­ռաջ­նոր­դը թատ­րոնն է: Այ­սօր­վա Սուն­դուկ­յա­նի ան­վան թատ­րո­նը ա­մենևին էլ 30 տա­րի ա­ռաջ­վա­նը չէ: Ին­չու՞:  Այդ «ին­չո­ւ»-ով պետք է լրջո­րեն մտա­հոգ­վենք, ե­թե կա­մե­նում ենք, որ նոր սե­րուն­դը մեր հնա­մե­նի մշա­կույ­թի ար­ժան­վույն գնա­հա­տողն ու կրո­ղը լի­նի: Զար­մա­նա­լիո­րեն եր­կատ­ված ենք այժմ ա­վե­լի, քան երբևէ: Մենք մեր մեջ կրում ենք հա­յութ­յու­նը, միա­ժա­մա­նակ ան­հա­մա­տե­ղե­լի հա­կոտն­յան` ազ­գա­յին ինք­նութ­յան ար­մա­տա­վոր­ման հա­մար ո­չինչ չենք ա­նում, խար­դա­խում ենք, թա­լա­նում, լքում հայ­րե­նի­քը...

Թե որ­պես մաս­նա­գետ, թե որ­պես մարդ կա­յա­ցել եմ Խորհր­դա­յին երկ­րում, որն, ա­վաղ, փլուզ­վեց, ո­րով­հետև հա­սա­րա­կա­կան հա­մա­կարգ սո­ղոս­կած փտախ­տի  հա­րու­ցիչ­նե­րի  դեմ պայ­քա­րող ի­րա­կան ընդ­դի­մութ­յուն չու­ներ: Այ­դու­հան­դերձ, հպար­տութ­յամբ պի­տի ա­սեմ` մեր սերն­դի խորհր­դա­յին դաս­տիա­րա­կութ­յունն էր, որ Ար­ցախն ա­զա­տագ­րեց:  Եվ ա­հա ար­դեն ան­ցել է  ա­վե­լի քան կես դար, ցա­վոք սրտի, 11-ից միայն ես կա­րող եմ այ­սօր ձեզ հետ կեն­դա­նի զրույց վա­րել: Սա­կայն նրանց բո­լո­րի  հետ­քը  մնա­ցել է այս հո­ղի վրա, ո­րով­հետև զար­մա­նա­լի նվիր­վա­ծութ­յամբ հաս­տատ­վե­ցին Հա­յաս­տա­նում, աշ­խա­տե­ցին հա­նուն հայ­րե­նի­քի բար­գա­վաճ­ման: Ինքս ժա­մա­նա­կին թո­ղե­ցի Տիկ­նի­կա­յի­նում գլխա­վոր ռե­ժի­սո­րի պաշ­տո­նը և հե­ռա­վոր Գո­րիս մեկ­նե­ցի, որ­տեղ նաև դե­րա­սան էի: Սահ­մա­նա­մերձ գո­տու  բա­րեկր­թութ­յա­նը, ուս­տի և անվ­տան­գութ­յա­նը մենք նպաս­տում էինք գյու­ղե­րում հա­ճա­խա­կի ներ­կա­յա­ցում­ներ խա­ղա­լով: Բեմն ըն­դա­մե­նը 1 սե­ղան և 2 ա­թոռ էր ու­նե­նում` ցան­կա­ցած ներ­կա­յաց­ման հա­մար, բայց գեղ­ջուկ­նե­րը ծանր աշ­խա­տան­քից հե­տո, թող որ ոչ թե ժա­մը 19.00, այլ  մո­տա­վո­րա­պես 22.00 հա­վաք­վում էին ա­կումբ­նե­րում, սրտա­բաց ըն­դու­նում մեր «Պատ­վի հա­մար­ն» ու «Ֆի­լու­մե­նա Մար­տու­րա­նո­ն»...

Առ այ­սօր մեծ նվի­րու­մով  գոր­ծում եմ  թա­տե­րա­կան  աս­պա­րե­զում:  Հո­գիս փա­ռա­վոր­վում է, երբ տես­նում եմ, թե ինչ­պես թոռ­նիկս` Հայ­կը, թատ­րոն կա­ռույ­ցը պահ­պա­նե­լուն նպաս­տա­վոր ո­րո­շա­կի կազ­մա­կերպ­չա­կան ու­նա­կութ­յուն­ներ է դրս­ևո­րում:   Ար­դար վաս­տա­կիս պտուղ­նե­րի վա­յելքն եմ ապ­րում, երբ տես­նում եմ, թե ինչ­պես  «Ա­գու­լի­սի» ու­սա­նող­նե­րից շա­տերն ար­դեն թատ­րոն են գա­լիս ի­րենց ե­րե­խա­նե­րով` հա­վատ ներշն­չե­լով, որ հայ­րե­նա­դար­ձութ­յան ա­ռա­ջին քայ­լե­րը կա­տա­րած­նե­րիս նվի­րու­մը հայ­րե­նի մշա­կույ­թին ան­պայ­ման իր բա­րի հետ­քը կթող­նի  նրա հնա­մե­նի պատ­մութ­յան է­ջե­րում  որ­պես նո­րո­վի վե­րա­բեր­մունք հայ­րե­նի­քի հան­դեպ: