Ձեր թատրոն-օջախը թող միշտ վառ մնա, ազգային Ռահվիրա


ԵՐ­ՎԱՆԴ ՂԱ­ԶԱՆՉ­ՅԱՆ. ՀՀ ­ժո­ղովր­դա­կան ար­տիստ, Երևա­նի  Հա­կոբ Պա­րոն­յա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան   կո­մե­դիա­յի թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար

Իր ստեղ­ծա­գոր­ծա­կան և անձ­նա­կան վայ­րի­վե­րում­նե­րով 2014-նը շատ չի տար­բեր­վում իմ նա­խորդ տա­րի­նե­րից: Ու­նե­ցել ենք 5 նոր հե­տաքր­քիր ներ­կա­յա­ցում, ո­րոն­ցից 4-ը հրա­վիր­ված բե­մադ­րիչ­ներ են հե­ղի­նա­կել: Ես հուն­վա­րին հանձ­նել եմ «Կա­րի­նե­ն», Վա­հե Շահ­վերդ­յա­նը` «Տի­կին մի­նիստ­րու­հի­ն», Սարգս­յան Ա­նու­շը` «4 պատ­ճառ ա­մուս­նութ­յան հա­մա­ր», Թա­մար Հով­հան­նիս­յա­նը` իր  «Վեր­ջին կան­գա­ռը» պիե­սը, Կա­րա­պետ Բալ­յա­նը` «Հե­քիաթ 4 նմա­նակ եղ­բայր­նե­րի մա­սի­ն»: Բե­մադ­րիչ­նե­րի այս ա­ռա­տութ­յու­նը ինձ հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս` շատ դե­րա­սան­նե­րի  տես­նե­լու ու­րիշ, ինձ հա­մար ան­հայտ, նոր տե­սանկ­յու­նից: Դե­րա­սան­ներն ի­րենք էլ նո­րո­վի դրս­ևոր­վե­լու ստեղ­ծա­գոր­ծա­կան դաշտ են գտնում: Հի­մա ես զու­գա­հեռ փոր­ձում եմ Սուն­դուկ­յա­նի «Է­լի մեկ զո­հը» և Ե­րից­յա­նի «Ուշ լի­նի, նուշ լի­նի­ն»: Հա­վա­տա­րիմ եմ մնում «Ազ­գա­յին թատ­րո­նը պետք է հեն­վի ազ­գա­յին դա­սա­կան  և ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուր­գիա­յի վրա»  իմ դա­վա­նան­քին: Տա­ղան­դա­վոր դե­րա­սան­նե­րի պա­կաս չու­նենք:  Ա­մե­նահ­րա­տա­պը  բե­ման­կա­րիչ­նե­րի խնդիրն է, քա­նի որ Ա­րուտչ­յա­նից, Սաֆ­րո­նո­վից, Սա­հակ­յան Գրի­շա­յից, Վա­հագն Թ­ևան­յա­նից հե­տո շատ լուրջ դա­տար­կութ­յուն է ա­ռա­ջա­ցել: Հի­մա մեզ մոտ ի­րենց ա­ռա­ջին քայ­լերն են ա­նում Դա­վիթ Մի­նաս­յա­նի ար­վես­տա­նո­ցում կրթված թատ­րո­նը սի­րող  Տաթևիկն ու Մա­րիա­մը, ո­րոնց  հետ, կար­ծում եմ, կա­րե­լի է հույ­սեր կա­պել` դա­տե­լով  ցու­ցա­հան­դես­նե­րում ներ­կա­յաց­րած վառ թա­տե­րա­յին աշ­խա­տանք­նե­րից:

2015-ին, դժբախ­տա­բար, մեր թատ­րոնն իր տե­սա­կով չէր կա­րող իր վե­րա­բեր­մունքն ար­տա­հայ­տել մեր ժո­ղովր­դի մեծ վշտի 100-րդ  կարևո­րա­գույն տա­րե­լի­ցին: Ինքս  ան­ձամբ պար­տա­վոր էի,  կա­րող էի օգ­տա­կար լի­նել, բայց, դժբախ­տա­բար, ու­րիշ որևէ թատ­րո­նից ինձ ա­ռա­ջարկ չար­վեց, մինչ­դեռ  իմ ա­կանջ­նե­րում են դեռևս  Մեծ Ե­ղեռ­նի ճամ­փա­նե­րով ան­ցած ծնող­նե­րիս պատ­մութ­յուն­նե­րը: Մեզ մնում է բարձ­րար­վեստ մեր ներ­կա­յա­ցում­նե­րով հա­վաս­տել  մեր ազ­գի ներ­կա­յիս հոգևոր նե­րու­ժի մա­սին:

Ա­ռանձ­նա­կի կարևո­րում եմ թատ­րո­նի հյու­րա­խա­ղե­րը:  Դրանք թե ներշն­չան­քի զար­մա­նա­լի աղբ­յուր են, թե սթա­փութ­յան ու ար­ժա­նա­պատ­վութ­յան: Ես նկա­տել եմ, որ ու­զածդ 5-10 տար­վա ներ­կա­յա­ցում այդ ըն­թաց­քում պրե­միե­րա­յի շնչով է անց­նում: Կար­ծես թե ի­րա­կա­նա­նա­լի են դառ­նում թբի­լիս­յան հյու­րա­խա­ղե­րը: Հրա­վեր ու­նենք ԱՄՆ-ից:   Ժամ­կետ­ներն են ճշտվում: Ան­պայ­ման կվե­րա­կանգ­նենք Ա­խալց­խա, Ա­խալ­քա­լաք հյու­րա­խա­ղե­րի   բա­նակ­ցութ­յուն­նե­րը. հա­յոց լե­զուն այն­տեղ մեկ ան­գամ ևս հն­չեց­նե­լը, ե­թե կու­զեք, մեր հայ­րե­նա­սի­րա­կան պարտքն է նաև: Մենք ինք­ներս մեզ պի­տի լավ ճա­նա­չենք, որ­պես­զի սի­րենք: Մենք մեզ չենք սի­րում: Օր­վա  պատ­գա­մը չի փոխ­վել, ցա­վոք.  «Ճա­նա­չել զի­մաս­տու­թիւն և զխրատ, ի­մա­նալ զբանս հան­ճա­րո­յ»: Իմ ու­սա­նող­նե­րին հա­ճախ եմ հոր­դո­րում կար­դալ Ա­բով­յա­նի «Վեր­քը», մահ­վա­նից ա­ռաջ գրված Պետ­րոս Դուր­յա­նի նա­մակ­նե­րը` թավ­ջու­թա­կի կոն­ցերտ, ոչ թե  գիր-գրա­կա­նութ­յուն: Մենք մեզ մինչև չճա­նա­չենք, մեր աչ­քը միշտ դուր­սը կլի­նի:

Սև ակ­նոց­նե­րը եր­բեմն-եր­բեմն պի­տի հա­նել. հե­ռուս­տաե­թե­րը հե­ղեղ­ված է ավ­տով­թար­նե­րով ու տա­րա­տե­սակ  հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րով: Զար­մա­նում եմ` մեր երկ­րում ոչ մի լավ բան  եր­բեք տե­ղի չի՞ ու­նե­նում: Դժոխ­քու՞մ­ ենք ապ­րում: Հաս­կա­նում եմ, որ մենք Դա­նիա­յում և Նոր­վե­գիա­յում չենք ապ­րում, սո­ցիա­լա­կան  կնճռոտ խնդիր­ներ ու­նենք: Բայց մարդ­կանց միտքն ու հո­գին մշտա­պես թու­նա­վո­րե­լով չի թեթևա­նա, չէ՞, վի­ճա­կը: Ընդ­հա­կա­ռա­կը, հա­մա­տա­րած ընկ­ճախտ է պատ­վաստ­վում: Հա­ճախ լսում եմ այս կամ այն քա­ղա­քա­կան գործ­չի կրա­կոտ ե­լույթն ու մտա­ծում` արդ­յոք իր մեղ­քի բա­ժի­նը չի՞ տես­նում պա­խա­րակ­վող երևույ­թի մեջ: Չէ՞ որ ե­րեկ մի  ա­թոռ էր զբա­ղեց­նում, դրա­նից ա­ռաջ` մեկ ու­րիշ...  Տագ­նա­պում եմ մայ­րա­քա­ղա­քից դուրս գտնվող  թատ­րոն­նե­րի հա­մար: Կոչ եմ ա­նում բո­լոր քա­ղա­քա­պետ­նե­րին, մարզ­պետ­նե­րին` ի­մա­ցեք, ե­թե նույ­նիսկ մի թատ­րոն կա ձեր մար­զում, այն պի­տի լի­նի մշա­կույ­թի սռնի: Հենց նրա շուր­ջը պի­տի հա­վաք­վեն թե´ ե­րաժշ­տա­կան դպրոց­նե­րը, թե´ նկար­չա­կան, թե´ պա­րա­յին. ընդ­հան­րա­պես ա­մենն, ինչ առնչ­վում է մշա­կույ­թին:  Հա­վա­տաց­նում եմ, որ կա­րող եք օգ­նել և խնդրում եմ: Զար­մա­նում եմ, որ Էջ­միած­նում` մեր հոգևոր  մայ­րա­քա­ղա­քում,  մինչ օրս պրո­ֆե­սիո­նալ թատ­րոն չի բաց­վում: Վերջ տվեք ինք­նա­գոր­ծու­նեութ­յա­նը: Ա­մեն աս­պա­րե­զում հենց ինք­նա­գոր­ծու­նեութ­յու­նը քան­դեց մեր տու­նը:  Հրա­շա­լի շենք ու­նեն: Ի˜նչ դժ­վար է, ինս­տի­տու­տի մի քա­նի կուր­սի շրջա­նա­վարտ­նե­րից ընտ­րել լա­վա­գույն­նե­րին, մոտ 20 հո­գի,  մի ավ­տո­բուս տրա­մադ­րել, հա­մեստ կեն­ցա­ղա­յին պայ­ման­ներ և նրանց հա­մա­խո­հութ­յամբ  մի կար­գին թատ­րոն ստեղ­ծել:  Հե­տո էլ բո­ղո­քում են, թե ա­ղանդ­նե­րը եղ­ծում են մեր քրիս­տո­նեա­կան հա­վատ­քը: Հենց  Մայր տա­ճա­րի հո­վա­նու ներ­քո հաս­տա­տեք թատ­րո­նը, 3 պիես բե­մադ­րեք, ո­րոն­ցից եր­կու­սում մեր ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մութ­յու­նը քա­րոզ­վի: Չկա ա­վե­լի  ներ­գոր­ծուն ազ­դակ, քան կեն­դա­նի թատ­րո­նը:

Հուն­վա­րից,  ա­ռայժմ իմ  անց­յալ կուր­սի շրջա­նա­վարտ­նե­րի բե­մադ­րած հատ­ված­նե­րով,  մեր թատ­րո­նում փոր­ձե­լու ենք շրջա­նա­ռել փոքր  դահ­լիճն էլ:  Նրանք հա­մա­ձայն­վել են 1 տա­րի անվ­ճար փոր­ձաշր­ջան անց­նել: Նախ,  մեծ բե­մի  հեր­թա­փոխ կձ­ևա­վոր­վի: Հե­տո ամ­բող­ջա­կան պիես­ներ էլ, ի­հար­կե, կբե­մադր­վեն այն­տեղ, ա­զատ բե­մա­հար­թակ կլի­նի, հու­սանք, թե ու­սա­նող­նե­րի, թե վար­պետ­նե­րի  կա­մե­րա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մար:

Այս ա­մե­նի ի­րա­կա­նաց­մա­նը հաս­նե­լու հա­մար ինձ հար­կա­վոր է ա­ռող­ջութ­յուն և համ­բե­րութ­յուն, որ­պես­զի կա­րո­ղա­նամ աշ­խա­տել: Մե­քե­նա չեմ ու­զում, վե­րար­կու ու­նեմ, կո­շիկ­ներ` նույն­պես... Ի դեպ, կո­շիկ­նե­րի հետ կապ­ված մի շատ լավ պատ­մութ­յուն ու­նեմ: Միշտ ե­րա­զում էի, որ այն­պի­սի կո­շիկ­ներ և վե­րար­կու ու­նե­նամ, որ խո­նա­վութ­յուն չքա­շեն, մեկ էլ` սի­րած աղ­ջիկ:  Այդ­պես էլ չհա­ջող­վեց դրանք միա­ժա­մա­նակ ու­նե­նալ` աղ­ջի­կը ե­ղավ, կո­շիկ­ներ չու­նեի, վե­րար­կուն ե­ղավ, աղ­ջի­կը չկար... Հի­մա էլ ե­թե հե­ռան­կա­րում այդ ե­րե­քը միա­սին ու­նե­նամ հան­կարծ,  շատ եր­ջա­նիկ կլի­նեմ:

Յու­րա­քանչ­յու­րը մե­զա­նից, հայ ժո­ղո­վուրդ, ով ե­թե գո­ղա­նում է, ե­թե խա­բում է, ե­թե ա­տում է, թող  նա­յի Ե­ղեռ­նի զո­հե­րի հու­շար­ձա­նին և ա­մա­չի մեր մի­լիո­նու­կես նա­հա­տակ­նե­րից, թող այդ հու­շար­ձա­նը մեզ հա­մար դառ­նա Կյան­քի, ճշմա­րիտ ապ­րե­լու կա­մեր­տոն: