ՄԵՐՕՐՅԱ  ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


* Ասում են` ժամանակը բուժում է: Բայց ժամանակը թերապևտ չէ. ժամանակն անզգայնացնող բժիշկ է (անեսթեզիոլոգ):

*Աղքատությունն անբուժելի է: Ապացուցված է անվճար բուժումներով:

* Սեքսուալ հեղափոխությունն ընթանում է առանց զոհերի: Դրա զոհերը հետո´ են ծնվում:

* Ասում են` փողը փչացնում է տղամարդկանց: Ահա թե ինչու փողատեր տղամարդկանց կողքին պետք է լինեն փչացնող թղթադրամներից նրանց ազատող կանայք:

* Ո՞վ է ասում, որ մահճակալը կամ բազմոցը գոյականներ են. դրանք տեղանուններ են:

* - Պարոնա´յք, խիղճ ունեցեք:

- Բայց դրա հետ մենք ի՞նչ կարող ենք անել:

* 20-րդ դարի ամենամեծ սխալը. «Ավրորայի» փոխարեն «Տիտանիկը» խորտակվեց: