Տոնածառային նորաձևություն


Ի՞նչ տոնածառային, տոնամորուքային է այդ նորաձևությունը, որի կնքահայրը ավստրալիական բարեգործական մի կազմակերպություն է:

Այն արդեն սկսել է ոչ սովորական այս պարագաների արտադրությունը, որի վաճառքից գոյանալիք ողջ հասույթը հատկացվելու է մելանոմայի դեմ պայքարի հիմնադրամին:

Միավորման ներկայացուցիչները հղացել են փարթամ մորուք ունեցողներին տոնական պճնանք առաջարկել` տոնածառի խաղալիքների տեսքով հատուկ զարդեր, որոնք ամրացվում են մորուքամազերին (տեղեկացրել է Esquire-ն):

Ամենայն հավանականությամբ տոնամորուքային խաղալիքները իսկապես նորաձևության ճիչ կդառնան. վաճառքի հանվելուն պես` առաջին հայացքից տարօրինակ այդ զարդերը միանգամից իրացվել են: Շրջապատին զարմացնել սիրողներին էլ արտադրողները հորդորել են չհուսահատվել, որովհետև շատ շուտով նոր խմբաքանակ կառաքվի խանութներ: Բազմագույն կլորիկ մազակալների մեկ փաթեթը` 16 գնդիկներ, արժե մոտ 8 դոլար:

Աստրալիացի արտադրողները հավաստել են, որ այդ խաղալիքներից պատվիրել են նաև եվրոպական մյուս երկրներից. հատկապես` Բրիտանիայից ու նաև Ամերիկայից:

Սա առաջին արտառոց մորուքազարդը չէ: Հուլիս ամսին տղամարդիկ զանգվածաբար իրենց մորուքներին տերևներ ու ծաղիկներ էին հյուսել (Vesti.ru):