Գեյ ոստիկանը ոնց որ նաև մարդակեր է


Գերմանիայի ոստիկանությունը սկսել է սահմռկեցուցիչ մի հանցագործության հետաքննությունը: Տեղի քննիչներից մեկը մեղադրվում է իր 59-ամյա ծանոթին սպանելու, իսկ հետո նրա դիակն ուտելու փորձի համար: IndeΘendent-ի հաղորդմամբ` զոհն ու մարդասպանը կարող է և սեռական հարաբերություններ են ունեցել:

Ձմռան նախօրյակին Դրեզդենի ոստիկանները շրջել են քաղաքի ծայրի անտառում: Նախապես մամուլն արդեն կասկած էր հայտնել, որ «խուզարկու-մարդակերը» կարող էր այնտեղ թաքցնել իր ծանոթի աճյունը: Այս առնչությամբ տեսակետ էր շրջանառվում, թե 55-ամյա համասեռամոլ-քննիչն (ԶԼՄ-ներում նրա անունը նշվում է Դետլև Գ.) իր ապագա զոհի հետ ծանոթացել է մարդակերների համացանց-ֆորումում: Ի դեպ, իշխանությունների պնդմամբ` այդ կայքում գրանցված է 3 հազար մարդ: Նամակագրության ընթացքում Դետլևի հանովերցի ցանցային ծանոթը նշել է, թե մանկուց երազում է, որ իրեն սպանեն և ուտեն:

Իշխանությունները համոզված են, որ «խուզարկու-մարդակերը» մասամբ կերել է իր զոհի դիակը, սակայն ձերբակալվածը խոստովանում է միայն սպանությունը` հերքելով մարդկային մսի հանդեպ իր սերը: Հանցագործը նաև պատմել է, որ անդամահատել է զոհի դիակը` մարմնի մի մասը թաքցնելով քաղաքի հարավում: Մարմնամասերը գտնելուց հետո միայն կփաստարկվի` Դետլև Գ.-ն մարդակե՞ր է, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ արդեն հայտնի է, որ հյուրին քննիչը տարել է իր տան նկուղ, կտրել է նրա կոկորդը և 4 ժամ անդամահատել դիակը:

Հետաքրքրական է, որ արդեն կարծիքներ են հնչում Դետլևի ազատազրկման չափի մասին` ընդամենը 5 տարի (տեղեկացրել է Vesti.ru-ն):