Հիտլերը գերազանցել է Ստալինին


Հարավ-աֆրիկյան Հանրապետության հանգուցյալ նախագահ Նելսոն Մանդելան, անկասկած, մեծ ներդրում ունի աշխարհում հումանիզմի զարգացման ու մարդու իրավունքների համար պայքարում: Սակայն համաշխարհային պատմության մեջ իր նշանակալիությամբ նա նույնիսկ առաջին 3 հարյուրյակում տեղ չի զբաղեցրել` օրերս կազմված վարկանիշային ցանկում: Այսպես են հաշվարկել «Ո՞վ է ավելի նշանակալի» գրքի հեղինակները, ովքեր հատուկ բանաձևով գնահատել են պատմական անհատներին ու կազմել նրանց «կարևորության» վարկացանկը (գրել է The DΖily MΖil-ը):

Հետազոտության հեղինակներն են Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Ստոնի Բրուքը և Google-ի մասնագետներից մեկը` Չառլզ Ուորդը: Նրանց կազմած ցանկում Նելսոն Մանդելան հայտնվել է 365-րդ տեղում:

Ամենաազդեցիկ պատմական դեմքերից առաջինը Հիսուս Քրիստոսն է, ում հաջորդում են Նապոլեոնը, ապա` Մոհամեդ մարգարեն: Չորրորդ հորիզոնականում Ուիլյամ Շեքսպիրն է, 5-րդում` Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը: Վերջինիս հաջորդում են ամերիկյան նախագահներ Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը: Ռոնալդ Ռեյգանը «տեղավորվել» է 32-րդ, Ջորջ Բուշ-կրտսերը` 36-րդ հորիզոնականում:

Ի դեպ, թերևս օրինաչափորեն` այս ցանկում շատ քիչ են կանայք: Առաջին հարյուրյակում գեղեցիկ սեռի ընդամենը 3 ներկայացուցիչ կա` Ելիզավետա 1-ինը (13-րդ տեղում), Վիկտորիա թագուհին (16-րդ տեղում) և Ժաննա դ&undefined;Արկը (96-րդ տեղում): Բրիտանական «երկաթե տիկին» Մարգրեթ Թետչերը «բավարարվել» է 271-րդ հորիզոնականով: Պատմության մեջ թողած իր ավանդով նրանից ավելի նշանակալի է ճանաչվել Մեծ Բրիտանիայի մեկ այլ վարչապետ` Ուինսթոն Չերչիլը` զբաղեցնելով 37-րդ տեղը:

Արվեստի հանճարները ևս պատվավոր հորիզոնականների են արժանացել: Մոցարտն, օրինակ, պատմականորեն ավելի նշանակալի է ճանաչվել (24-րդ տեղը), քան Բեթհովենն (27-րդ տեղ) ու Բախը (48-րդ): Փոփ աստղերին «առաջնորդում» է Էլվիս Փրեսլին (69-րդ): Մադոննան` 121-րդ, Բոբ Դիլանը` 130-րդ, Ջոն Լենոնը` 162-րդ տեղերում են: