ՎԵՐՋԻՑ ԱՌԱՋԻՆՆ Է


Հայաստանում գործող շուրջ երկու տասնյակ բանկերից «Արցախբանկը» միակն է, որին այս տարի առաջին անգամ է հաջողվել տեղ զբաղեցնել խոշոր հարկատուների հազարյակում: Այսուհանդերձ, որպես հարկատու` «Արցախբանկը» վերջին հորիզոնականն է զբաղեցնում` ֆինանսական այս կառույցների շարքում, առանձնանալով իր կողմից կատարված համեստագույն վճարումներով: Տարօրինակ է, բայց այս պարագայում ոչինչ չի փոխել նույնիսկ այն հանգամանքը, որ ընդհանուր առմամբ բանկերի հարկային վճարումներն ավելացել են շուրջ 70 տոկոսով: Ի դեպ, ժամանակին «Արցախբանկի» անունը հանրապետության երկրորդ Նախագահ Ռ. Քոչարյանին պատկանող սեփականություն ների շարքում է հիշատակվել, և հակառակ բազմաթիվ առիթներին` նշված տեղեկատվությունը երբեք չի հերքվելը: