ՀԵՌԱԿԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ


Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա առթիվ, ըստ տեղեկությունների, ՆԳ նախկին նախարարի տուն է այցելել նաև Լևոն Տեր¬Պետրոսյանը: Ճիշտ է, առաջին Նախագահը հոբելյարին սեփական հարկի տակ չի գտել, սակայն ականատեսների վկայությամբ` մի քանի ժամ հյուրընկալվել է նախկին զինակցի տանը: Բնական է, որ ՀԱԿ առաջնորդը Վ. Սիրադեղյանի ընտանիքի անդամներին խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել սիրելի Վանոյին` թերևս նաև ավելի անկեղծանալով` թե որքան շահած կլիներ իր ղեկավարած շարժումը, եթե անցնող տարիներին Վ. Սիրադեղյանը նույնպես իր կողքին լիներ: