Հա՞ որ...


Վաղաժամ և լայնածավալ նախընտրական քարոզարշավ սկսելու` «Օրինաց երկրի» նախաձեռնությունը ձախողվել է: ՕԵԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները հավաստիաց նում են, որ այս կուսակցությանը պատկանող «Հայասի» խմիչքների գործարանը տևական ժամանակով գովազդելու առաջարկով Ա. Բաղդասարյանը վերջերս բանագնացներ է ուղարկել տարբեր էլեկտրոնային թերթերի խմբագրություններ: Առաջարկը հավանության է արժանացել մինչև այն պահը, երբ պարզվել է, որ գովազդային պայմանագիրը կնքելուց հետո, որպես «բոնուս»` լրատվամիջոցները պետք է նաև ՕԵԿ¬ի քարոզչությամբ զբաղվեն: Ընդ որում, պայման է դրվել, որ նման նյութերն առանց համապատասխան նշանի հրապարակվեն, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այս կուսակցության դեմքերի կարծիքներն ընթերցողին փոխանցելը տվյալ ԶԼՄ¬ն չափազանց կարևորում է: Հետագայում այլ քաղուժերից ավելի մեծ ակնկալիքներ ունենալո՞ւ, թե՞ պարզապես քարոզարշավի ընթացքում անաչառությունը պահպանած լինելու նպատակով ՕԵԿ¬ին զանգվածաբար մերժել են: Օրինացականներն էլ, բնականաբար, հրաժարվել են նաև «Հայասի» գովազդը կայքերին տրամադրելու մտքից և ներկայում քարոզչության ավելի գործուն տարբերակներ են որոնում: «Հայասին» քաղդաշտ չմտավ