ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ


ԱԺ-ում քննարկվող պետական բյուջեի նախագծում, ինչպես տեղեկացրեցին մի շարք պատգամավորներ, հերթական անգամ մոռացության է տրվել Վրաստանի հայաբնակ Ջավախքը: Պատգամավորները հույս ունեին, թե ինչ-որ հատկացումներ կլինեին հայապահպանության խնդիրների լուծման համար, սակայն գործադիրի ներկայացրած բյուջեի մի նախագիծն արդեն իսկ հուշում է, որ այս ֆինանսական փաստաթուղթը ևս լինելու է գոյատևման նվազագույնը ապահովող միայն... Ինչևէ, պատգամավորները դժգոհելով Ջավախքը մոռացության մատնելու դեմ` որևէ գործնական առաջարկություններ չեն անում և չեն փորձում լրացնել կառավարության բացթողումը...