Ինքնամար ծխագլակ


Այսօրվանից Եվրամիության 27 երկրներում բոլոր խանութներում վաճառքի ընդունվելիք սիգարետները պետք է ինքնուրույն հանգչող լինեն: Արտադրողներին պարտադրվել է դրանցում օգտագործել ծխագլանակի դժվարությամբ այրվող թուղթ (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»¬ն): Այս նորարարությունը չի խանդավառել ոչ միայն արտադրողներին, այլև բժիշկներին: Վերջիններիս անհանգստացնում է, որ դրանք ծխողները ստիպված են լինելու ավելի հաճախ ներքաշել ծուխը, որ գլանակը չմարի: Ասել է թե` ավելի շատ են ծխելու: Իսկ արտադրողներն արդեն նախազգուշացրել են, որ «հակահրդեհային» գլանակները 10-20 եվրոցենտով ավելի կարժենան: Բայց նրանք չեն մոռացել ընդգծել, որ նորամուծության արդյունքում իրենց արտադրանքի որակն ու համը չեն փոխվի: Ինքնամար ծխելիքի առավելությունն այն է, որ մոխրամանի մեջ դնելուց 1 րոպե անց դրանք մարում են: Մի խոսքով, այս պարտադրանքը ոչ թե ծխելը դադարեցնելը կամ նվազեցնելն է, այլ հրդեհները կանխելը: Ինքնամար գլանակներն արդեն փորձարկած Ֆինլանդիայում, անփույթ նետված ծխուկների հետևանքով բռնկվող հրդեհները պակասել են 43 %¬ով: