Հնգոտանի հորթուկը


Վրացական Խաշուրիի շրջանի Բրոլասա գյուղում ծնված արտասովոր այս կենդանու 5¬րդ ոտքը ականջի կողքից է աճել և մյուս 4 ոտքերի նման զարգացած չէ (տեղեկացրել է «Գռուզիա-Online»¬ը): Այս արտառոցությունից բացի` հորթուկն առողջ է և իր սովորական ցեղակիցների նման լավ սնվում է ու քաշն ավելացնում: Ոչ շատ առաջ էլ Վրաստանի Ախմետսկի շրջանում կատուն շան լակոտ էր ծնել: Վրացական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում ցուցադրվել է, թե շնիկն ինչպես է կերակրվում իր կատու¬մայրիկի կաթով: Ականջներով ու պոչով այն փոքր¬ինչ նման է կատվի, իսկ մնացյալ մարմնամասերով նա կատարյալ շուն է: Վրաց կենդանաբանները դժվարացել են բացատրել այս արտառոցության պատճառները: Բայց պարզվում է, որ նման երևույթները եզակի չեն աշխարհում: Օրինակ, 4 տարի առաջ Բրազիլիայում կատուն ծնել էր շան երկու ձագ: