Ադրբեջանաբարո զրպարտություն


Վերջերս Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության Խորհուրդն իր բոլոր 15 անդամների, նիստին հրավիրված 48 այլ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մինչև ուշ գիշեր քննարկեց բացառիկ կարևոր մի հարց` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտությունների գոտիներում»: Շատ զարմանալի կլիներ, եթե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիշյալ նիստին ներկա Ադրբեջանի դեսպան Մեհդիևը ելույթ չունենար և չզրպարտեր Հայաստանին` Արցախյան հակամարտության ընթացքում իբրև թե հայ զինվորների կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերված դաժանությունների համար: Իբրև ասվածի ադրբեջանամոգոն «ապացույց»` Մեհդիևը խոսեց որպես թե հայ զինվորների կողմից Խոջալու քաղաքում կազմակերպված ադրբեջանցի հարյուրավոր ծերերի, կանանց ու երեխաների սպանությունների մասին: Մեհդիևի ելույթից անմիջապես հետո ձայն խնդրելով` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը մերկացրեց այդ սուտը` վկայակոչելով ամբողջ աշխարհին հայտնի այն ճշմարտությունը, որ անցած պատերազմում հայկական կողմը լայնորեն կիրառել էր բոլորին ապշեցրած ռազմավարություն` որևէ բնակավայր գրոհելուց առաջ թշնամուն տեղեկացնելով, որ խաղաղ բնակչության անվտանգ հեռանալու համար մարդասիրական միջանցք է թողնվել: Եթե խաղաղ բնակիչների հանդեպ վայրագություններ ձեռնարկելու մտադրություն լիներ, ինքնըստինքյան հասկանալի է` ոչ մի անվտանգության միջանցք էլ չէր թողնվի, գրոհից օրեր առաջ կապի բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում բարձրախոսներով, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով մի քանի ժամ շարունակ չէր հաղորդվի, թե խաղաղ բնակչությունը կարող է անվնաս հեռանալ տվյալ բնակավայրից: Դեռևս Շուշիի ազատագրումից հետո, որտեղ նույնպես կիրառվել էր խաղաղ բնակչության հեռանալու համար մարդասիրական միջանցք թողնելու մարտավարությունը, այդ անառիկ թվացող ամրոցը գրաված հայկական զորքերի մարտական փորձն ուսումնասիրելու նպատակով Արցախ ժամանած Ամերիկյան բանակի գլխավոր սպայակույտի մասնագետները նշում էին, թե գրոհից առաջ խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք թողնելով և այդ մասին բարձրաձայն հայտարարելով` հայկական ուժերը ոչ միայն մարդասիրություն են ցուցաբերել, այլև հոգեբանորեն կաթվածահար են արել ադրբեջանական ուժերին: Մարդասիրական միջանցք թողնելու մասին հայկական կողմի ամեն մի այդպիսի հայտարարությունից հետո ադրբեջանցիները խուճապի են մատնվել` սարսափելով, որ եթե հայերը չեն թաքցնում իրենց հարձակման ոչ ժամը, ոչ ուղղությունը, ուրեմն բացարձակապես վստահ են հարձակման հաջողությանը և նրանց գրոհը հետ մղելու ոչ մի հույս չեն կարող ունենալ: Կոնկրետ Խոջալուի ողբերգության վերաբերյալ կան ոչ թե հայկական կողմի, այլ հենց Ադրբեջանի գահընկեց նախագահ Այազ Մութալիբովի բանավոր ու գրավոր վկայութ յուններն այն մասին, որ այդ ողբերգությունը կազմակերպել և իրականացրել են ադրբեջանցի զինվորները` մոլեգնորեն իշխանության ձգտող Ադրբեջանի ժողճակատի ղոչիները: Նրանք նախ թույլ չեն տվել, որ իրենց խաղաղ ցեղակիցները հեռանան Խոջալուից` հարձակվող հայկական ուժերի նախօրոք մատնանշած մարդասիրական միջանցքով, այնուհետև, երբ խուճապի մատնված բնակչությունն, այնուամենայնիվ, հորդել է դեպի այդ միջանցք` կրակ են բացել սեփական ժողովրդի վրա, սպանել հարյուրավոր անմեղ ու անզեն փախչողներին: Մութալիբովը վկայում է, որ այդ արյունարբու, հրեշավոր ոճրագործությունը Ժողճակատն օգտագործեց իր դեմ, իրեն` երկրի նախագահին, մեղադրելով բնակչությանը պաշտպանելու անկարողության մեջ, որի հիման վրա էլ հենց նրանից բռնազավթեցին իշխանությունը և նախագահ դարձրին Աբուլֆազ Էլչիբեյին: Ասվածին կարելի էր նաև ավելացնել, որ Խոջալուի ողբերգության զոհերի դիակների առաջին լուսանկարների վրա քստմնելի խժդժությունների հետքեր չկան` սովորական դիակներ են, հրազենային վերքերով: Իսկ ահա այդ նույն դիակների երկրորդ լուսանկարներում պարզ երևում է, որ դիակները…գլխատված են: Տիպիկ թուրք-ադրբեջանական ձեռագիր, և այս անգամ` պատմությունն իրենց հոգեբանությամբ կեղծելու, սեփական պատկերացումներով ոճրագործության շանտաժ «թխելու» համար: Արցախյան պատերազմում հայության վրա հարձակված ազերի բաշիբոզուկներն իրե¯նք են հարյուրավոր քստմնելի հանցագործություններ կատարել հայ խաղաղ բնակիչների հանդեպ: Անց են կացրել էթնիկ զտումներ, հայ մարդկանց սպանել են հենց միայն նրանց ազգային պատկանելության, նաև` թալանելու համար, ինչը ցանկացած թուրքի արյան մեջ է: Գողը, ինչպես հայտնի է, սեփական գողությունից ուշադրությունը շեղելու համար ամենից ավելի բարձր է գոռում` «բռնեցեք գողին»...Դա աշխարհի չափ հին խորամանկություն է, ուստի դժվար է ենթադրել, թե այսօր այդ ձեռնածությանը հավատացողներ դեռ կարող են լինել...

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ