Օբամա-Ցզինտաո-Պուտին


Նրանք աշխարհում ամենաազդեցիկ պետական գործիչների, հանցագործների, ֆինանսիստների և բարեգործների 67 հոգիանոց ցուցակի առաջին եռյակն են (ըստ Forbes հանդեսի վարկանիշային ցանկի): Ամենաազդեցիկների հնգյակում նրանց հետևում են Ամերիկայի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն (4-րդ տեղ) և Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը: Տասնյակում ընդգրկված են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը, Սաուդիան արքայազն Աբդուլլա բեն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևը ցուցակի 43-րդ հորիզոնականում է` զիջելով եվրոպական բոլոր երկրների ղեկավարներին: Նրանից անհամեմատ բարձր վարկանիշ են արձանագրել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին (12-րդ տեղում), Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (15-րդ), ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը (29-րդ): Մեդվեդևին, թերևս կարող է մխիթարել, որ եվրոպական առաջնորդներից միայն մեկն, այնուամենայնիվ իր ազդեցիկությամբ զիջում է իրեն. Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին հայտնվել է 56-րդ տեղում: Հետաքրքրական է, որ վարկանիշային այդ ցուցակում ընդգրկված են նաև Ամերիկայի հակառակորդներ` «Ալ Քաիդա»-ի առաջնորդ Ուսամա բեն Լադենը (37-րդ տեղ), Հյուսիային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իռան (24-րդ) և մեքսիկական թմրանյութերի միավորման ղեկավար Հոակին Հուսմանը: Վարկանշացանկը եզրափակում է Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը: