190 հազարանոց ընթրիք


Խոսքը 190 հազար եվրոյի մասին է, որը վճարել են իտալացի արտիստուհի Մոնիկա Բելուչչին և Ուզբեկստանի նախագահի դուստր Լոլա Քարիմովա-Տիլյաևան` Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում: Բարեգործական այդ միջոցառման կազմակերպիչը Քարիմովայի «Ուզբեկստան 2020» հիմնադրամն էր: Ընթրիքին մասնակցելու պատրաստակամություն է հայտնած եղել նաև Իզաբել Աջանին, սակայն նրա թեկնածությունը հանվել է: Ըստ Rue 89 հրատարակության` Քարիմովա -Տիլյաևան վաղուց վերածվել է «աստղերի որսորդի». նա արդեն հանդիպել է արտիստներ Էմանուել Բեառի և Ալեն Դելոնի, ինչպես նաև Ֆրանսիայի էքս առաջին տիկին Բեռնադետ Շիրակի հետ: