ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ


 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հերքում էր իր հրաժարականի մասին տարածված լուրը, բայց միաժամանակ կտրականապես չէր հերքում առաջիկայում հրաժարական ներկայացնելու հավանականությունը:

Մեկնաբանելով իր հրաժարական տալու մասին լուրը` Արայիկ Քոթանջյանը ասել էր.

- Ես այսօր քաղաքապետի մոտ մասնակցել եմ խորհրդակցության, այժմ էլ իմ աշխատասենյակից եմ ձեզ հետ խոսում, այս պահին այսքանը:

Նա նաև ասել էր, որ իր հրաժարականի մասին լուրերը հաճախակի են ինչ-որ մարդկանց կողմից շրջանառության մեջ դրվում, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

- Դեպքերը կզարգանան` կտեսնենք: Ամեն դեպքում իսկի մարդը հավերժ չի, էլ ուր մնաց` աշխատանքը: Բայց այս պահին, որևէ նման խնդիր չկա:

Նշենք, որ Արայիկ Քոթանջյանի հրաժարականի մասին առաջին անգամ չեն խոսում, բայց նա դեռ պաշտոնավարում է և առանձնապես կառչած չէ թաղապետի իր աթոռից: Ստացվում է, որ ոմանք շահախնդիր են նրա պաշտոնանկությամբ: