Նիհարեցնող օծանելիք


 

Բրիտանուհիների նվիրական այդ երազանքն իրականություն է արդեն, և իրենց ավելորդ քաշից ազատվել ցանկացող ավելի քան 6 հազարը հերթագրվել են` գոնե 1 սրվակ ձեռք բերելու (հաղորդել է DΖily MΖil-ը):

Այս օծանելիքի մշակման հիմքում բույրաբուժության (արոմաթերապիա) և նեյրոկոսմետիկայի բնագավառում կատարված ուսումնասիրություններն են: Մաշկի վրա ընկնելով` դուխու բաղադրիչներն արտազատում են «ուրախության հորմոններ»-էնդորֆին: Իսկ երբ այդ նյութերը հասնում են ուղեղին (իհարկե` ոչ ֆիզիկապես), բարձրանում է մարդու տրամադրությունը և կորում է ուտելու ցանկությունը: Չէ՞ որ մենք հաճախ ուտում ենք ոչ թե քաղց զգալով, այլ հոգեբանական անհարմարավետությունից մղված` բնազդով:

Օծանելիքի բաղադրության մեջ առկա են նաև կոֆեին, կարնիտին ու սպիրուլինի լուծույթ, որոնք մարդու օրգանիզմում նպաստում են ճարպերի հալեցմանը:

Փորձարարության արդյունքներով` այս հրաշք-օծանելիքի հեղինակները եզրակացրել են, որ այն գործածող կանանց 75 %-ը կորցրել է ավելորդ ախորժակը. կանայք խոստովանել են, որ նորույթի ազդեցությամբ նվազել է ուտելիքի հանդեպ իրենց հակումը: