Մոսկովյան թանգարան` սեքսի


Ալեքսանդր Դոնսկոյը պնդում է, որ Կրեմլի հարևանությամբ սեքսի թանգարանը ընդհանուր ոչինչ չունի քաղաքականութան հետ: - Ես կամենում եմ մարդկանց օգնել` ուժեղացնելու իրենց զգացմունքները,¬ ասել է ինչ¬որ ժամանակ նախագահի հավանական թեկնածուն: Աղքատ ընտանիքի զավակը, բարգավաճելով` իր հայրենի Արխանգելսկ քաղաքում առաջին սեքսշոպն է բացում, ջախջախիչ հաղթանակ տանում քաղաքապետի ընտրություններում, ձեռնոց նետում Կրեմլին ու բանտ ուղարկվում: Նրան արգելվում է քաղաքականությամբ զբաղվել և, դարձ ի շրջանս յուր` վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր` սեքս¬խաղալիքների «շրջապատ»` ներառյալ տարփածու գեղջկատիկնիկները (մատրյոշկա), որոնք առանձնակի սիրով է ցուցադրում: Ալ. Դոնսկոյի պատմությունը ձեռնարկատիրական ու քաղաքական իսկական ոդիսական է, որի ավարտը դարձել է Մոսկվայում սեքսի թանգարան բացելու որոշումը: Թանգարանային խանութի համար ռուսական ավանդական մատրյոշկաների տեսքը ձևափոխելու նպատակով նա ամերիկացի նկարիչ է վարձել: - Ռուսները բավականաչափ ազատ չեն մտածում` որպեսզի նման մատրյոշկա ստեղծեն,¬ ասել է Դոնսկոյը: Ամերիկյան Los Angeles Times¬ի թղթակցին նա նաև ասել է, որ հազիվ 2 ամիս գործող իր թանգարան այցելուների թիվն արդեն օրական 400¬ից էլ ավելի է: Եվ դա այն պարագայում, երբ մուտքի տոմսն արժե 16 դոլար, իսկ մինչև 18 տարեկանների մուտքն այնտեղ արգելվում է: Նաև բար և խանութ ունեցող յուրատիպ այդ թանգարանի հանդեպ իշխանությունները ևս անտարբեր չեն: Կրեմլի պահպանության ստորաբաժանում հանդիսացող Պահպանության դաշնային ծառայության ներկայացուցիչը խնդրել է, որ ցուցադրությունից հանվի Օբամայի հետ Պուտինի նկարը: Դոնսկոյը, բնականաբար, մերժել է: Իսկ ի՞նչ է մտածում Պուտինի գրասենյակն այս առնչությամբ: Վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե երբևէ չի լսել ո´չ Դոնսկոյի, ո´չ էլ նրա թանգարանի մասին: - Անկեղծ ասած` նման անհեթեթությունների համար ես ժամանակ չունեմ,¬ ասել է նա: Տարօրինակ է, չէ՞. բոլորը գիտեն, վարչապետի մամլո խոսնակն անտեղյակ է, բայց «անհեթեթություն» է որակում իր չտեսածն ու չլսածը: Իսկ Դոնսկոյը թանգարանի հիմնական խնդիրն է համարում բարի համար լավ շեֆ¬խոհարար գտնելը. այնպիսին, ով կկարողանա գրգռիչ խորտիկներ պատրաստել: - Ես ցանկանում եմ մարդկանց օգնել` զորեղացնելու իրենց զգացողությունները, իրենց հույզերը,¬ պարզաբանել է նա` հավելելով. - Կրեմլը կարող է վերահսկել խորհրդարանը, թերթերը, հեռուստատեսությունը, բայց նրանք առայժմ չեն կարող վերահսկել մարդկային զգացմունքները: