Մանկապիղծների միջազգային հրոսակախումբ


Ամերիկյան իշխանությունները ձերբակալել են 72 մարդու` ողջ աշխարհով մանկական պոռնոգրաֆիայի տարածմամբ զբաղվող միջազգային հանցագործների ցանցից: Հետաքննությունը սկսվել է 2009¬ի դեկտեմբերին, և ավելի քան 500 մարդ է ներգրավված հրոսակախմբի գործունեության մեջ: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն` խմբավորումն ինտերնետում տեղադրել է շուրջ 10 հազար լուսանկարներ ու տեսաերիզներ, որոնք անչափահասների մասնակցությամբ սեռական բնույթի տեսարաններ են պատկերում: - Հանցագործների նպատակը 12 տարեկան և ավելի կրտսեր երեխաների անընդհատ հետապնդելն ու շահագործելն է,¬ հայտարարել են քննիչները:¬ Բանդան գործել է որպես կազմակերպված ինտերնետ¬ցանց, որի մասնակիցներն անդամություն են ստացել` մշտապես լիաբեռնելու հանցավոր պատկերները: Առցանց¬հանցագործները խմբավորված են եղել ըստ կարգավիճակի: Անդամության բարձրագույն աստիճանը` «Սուպեր VIP»¬ը, շնորհվել է միայն նրանց, ովքեր առավելագույն քանակի նոր պոռնոգրաֆիկ լուսանկարներ են ստեղծել: Որքան բարձր է կարգավիճակը` այդ անդամն ավելի շատ մուտք ունի տեղեկատվական ներքին ցանց: Ոստիկանությունը հայտնաբերել է նաև տպագիր նյութեր, որոնք արտադրվել են Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում և Իսպանիայում: Ձերբակալությունների ալիքը տարածվել է 13 երկրներում` ներառյալ ԱՄՆ¬ը, Կանադան, Դանիան, Էկվադորը, Ֆրանսիան, Գերմանիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան (տեղեկացրել է Life News¬ը):