Կանացի օրգաններ` տղամարդու մարմնում


Հնդկաստանցի վիրաբույժները ցնցվել են անսպասելիությունից. շարքային մի վիրահատության ժամանակ` 2 երեխաների հոր ճողվածքը հեռացնելիս, նրա մարմնում արգանդ և ձվարան են հայտնաբերել: - Ռայլոն մեզ դիմեց որովայնի սուր ցավերով: Մենք ճողվածք կասկածեցինք: Բայց երբ սկսեցինք նրան վիրահատել` հասկացանք, որ նրան ցավ պատճառողը ճողվածքը չէ: Մենք հարկադրված էինք հեռացնել նրա արգանդը,¬ պատմել է վիրաբույժ Դիվեդին: Ինքը` Չխինդվարի 35-ամյա բնակիչ, արտասովոր տղամարդ Ռայլոն, բժիշկներից պակաս ապշահար չէ: Գյուղական ագարակատերը չէր պատկերացրել, որ բնության մեջ հնարավոր է նման երևույթ: Վիրահատությունը բարդություններ չի ունեցել, և բժիշկները լավատես են. հիվանդը կազդուրվում է «արտասովոր արագությամբ»: