Արդյո՞ք հաճելի անակնկալ


Վաղը Հռոմի Պապը կայցելի Իսպանիայի մայրաքաղաք: Ընդունելությունն, իհարկե, բարձր մակարդակով կապահովվի: Բայց նրա համար նախապատրաստված անակնկալներից մեկը հազիվ թե բոլորին դուր գար: Իսպանացիները վաճառքի են հանել Վատիկան խորհրդանիշով զուգարանի թղթեր: 3,94 դոլար արժեցող յուրաքանչյուր փաթեթավորման մեջ 2 գլանափաթեթ է` մեկը սպիտակ, մյուսը` դեղին գույնի: Այդ արտադրանքից թողարկվել է 10 հազար օրինակ` «Ես սիրում եմ պապին» մակագրությամբ: Արտադրող ընկերության առևտրային տնօրենը հավաստիացրել է, թե դե «նախևառաջ թղթե պատվադրոշ է, որը կարելի է օգտագործել որպես զուգարանի թուղթ»: - Մենք մեծ ուշադրություն են հատկացրել գույներին: Դա միջոց է` ցույց տալու, թե մենք որքան ուրախ ենք պապի այցի համար: Մադրիդում սպասում են, որ հոգևոր առաջնորդի այցի օրերին ուխտագնացների թիվը կգերազանցի 1 միլիոնը: Միաժամանակ, սակայն, շատերը դժգոհ են Բենեդիկտոսի գալու համար: Առաջին հերթին խոսքը սեռական փոքրամասնությունների ու նաև նրանց մասին է, ովքեր դեմ են այս առնչությամբ պետական միջոցները ծախսելուն: Իսկ հանդիսությունների համար իսպանական կառավարությունը նախատեսել է 86 միլիոն դոլար: