Լավ հարաբերություններ, բայց...


- Վրաստանը Ռուսաստանի հետ ցանկանում է լավ հարաբերություններ, միայն թե` ոչ երկրի հետաքրքրությունները վնասելու պայմանով,- կառավարության նիստում հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին:- …Չպետք է լինեն հարաբերություններ, որպեսզի մենք ծունկի գանք Ռուսաստանի առջև և աղաչենք: Մենք չենք ստորագրի անձնատուր լինելու ոչ մի համաձայնություն: Սահակաշվիլին հարկ է համարել ընդգծել, որ ինքը երբևէ չի վիրավորել որևէ ռուս քաղաքական գործչի ու ղեկավարի: - Մեր կողմից երբեք գրգռիչ, սադրալի հռետորություն չի եղել: Մի՞թե որևէ մեկն ինձանից լսել է վիրավորական խոսքեր կամ անձնական բնույթի ծաղրանք` ռուսաստանցի քաղաքական գործչի կամ առաջնորդի հասցեին,- հարցրել է Սահակաշվիլին: Նրա խոսքերով` «պետք է հարգել նույնիսկ հակառակորդին», բայց` «դա չի նշանակում նահանջել սեփական երկրի հետաքրքրություններից»: Ավելին` վրաց առաջնորդը խոստացել է. - Մենք կազատագրենք մեր տարածքները. դա պատմական այլընտրանք չունի և այդ խնդիրը մենք չենք թողնի ապագա սերնդին. դրանով մենք զբաղվում ենք ամեն օր: