ՀՀ Պաշտպանության նախարարը` Բրյուսելում


Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի պլանավորման և վերանայման գործընթացի նախարարական ուղեցույցին և ՆԱՏՕ/ԳՀԽ թիկունքի պետերի կողմից մշակված համատեղ թիկունքային կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկներին: ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: