ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետները` ՀՀ ՊՆ-ում


ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակութ յուն ցուցաբերող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվեցին առաջիկա անելիքները: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և շնորհակալություն հայտնեց փորձագետներին` տրամադրվող մեթոդաբանական օժանդակության համար: