Անբացատրելին` տիեզերքում


22 տարի առաջ իր գործունեությունը դադարեցրած միջուկային էներգակիր սարքավորմամբ «Կոսմոս-1818» ռազմական արբանյակի նավասրահում անբացատրելի երևույթ է արձանագրվել: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՌԴ տիեզերական զորքերի հրամանատարությունը: Թե հատկապես ի՞նչ է կատարվել այնտեղ` հայտնի չէ: Ամերիկյան գիտնականներն այդ սարքի շուրջ հայտնաբերել են գնդաձև կուտակված ամպի քուլաներ, որոնք շարժվում են վայրկյանում 15 մետր արագությամբ: Մասնագետները եզրահանգել են, որ դրանց անջատման պատճառն արբանյակից դեռևս արձակվող էներգիան է, հավանաբար նատրիական կալումի հալոցքի հետևանքով: Սակայն այն վաղուց արդեն պետք է կարծրացած լիներ, քանի որ արբանյակի ռեակտորը մարած էր: Վարկածներից մեկի համաձայն` ջերմակիրը կարող էր ակտիվանալ արևի ճառագայթներից (օրինակ` ջերմամեկուսիչի չնախատեսված խափանման դեպքում): Մեկ այլ վարկածով` այն կարող էր հալչել մանր ասուպների հետ սարքի բախման հետևանքով: Մասնագետներն առայժմ անկարող են կատարվածի բացատրությունը գտնել, և դժվար է կանխատեսել նույնիսկ դրա վտանգավոր լինելը Երկրի համար: Զինվորականները, սակայն, վստահեցնում են, որ դրանից վտանգ չկա: