Եվս մի տապալված փորձ


Ռուսաստանի ՆԳՆ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են Մոսկվայում նախապատրաստված մի խոշոր ահաբեկչություն. այն էլ` 2-րդ աշխարհամարտի հաղթանակի տոնի նախօրյակին: Ինչպես ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն տեղեկացրել է ռուսական ուժային կառույցներից` ահաբեկչությունն իրականացվելու էր մարդաշատ վայրում: Դրա կասկածյալ իրականացնողը ձերբակալված է: Լյուբլինոյի 16-ամյա այդ բնակիչը տնային պայմաններում 8 կիլոգրամանոց պայթուցիկ սարք է պատրաստել: Նրա անունը չի հրապարակվում` հետաքննության պահանջով. նույն պատճառով էլ լրատվությունը տարածվել է ավելի քան 1 ամիս ուշացումով: Տղան առայժմ հոգեբուժական հետազոտության է ենթարկվում: