Կոբզոնին էլ են «քցել»


Այն էլ` ռուսական էստրադայի տիրակալի աշակերտուհին, ով հիմա արդեն վաստակավոր արտիստուհի է, Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի դասախոս: Առժամանակ առաջ Կոբզոնը, հնարավոր նվազագույն գնով, Մոսկվայի կենտրոնում երեք սենյականոց բնակարան է հաջողեցրել: Դե, կինն իր ընտանիքի հետ բնակարանային նեղ պայմաններում է ապրել, և աշխարհահռչակ երգիչը նրան նաև պարտքով գումար է տվել: Պարտքը ձևակերպվել է նոտարական գրասենյակում: Սակայն… Ժամանակ է անցել, և պարտատուն չի էլ մտածել` գոնե մաս-մաս վերադարձնել պարտքը: Արտիստը հասկացել է, որ գումարը ետ չի ստանալու և դատարան է դիմել: Երկու ամիս կինը հրաժարվել է դատարան ներկայանալ` պատճառաբանելով, թե հիվանդ է: Մեծահոգի Կոբզոնը նրան առաջարկել է միջազգային մի պայմանագիր կնքել, որից ստացվելիք եկամուտով կինը կես տարում կարող էր վճարել պարտքը: Տիկինը, սակայն, դրանից էլ է հրաժարվել: - Դա սև անշնորհակալություն է,- ասել է Իոսիֆ Կոբզոնը:- ես դիմեցի պատկան մարմիններին, որ բարելավեն նրա պայմանները, պատկառելի գումար տվեցի պարտքով: Եվ ի՞նչ պատասխան ստացա: Դատավճռի պահանջով առաջիկայում պարտքը չմարելու դեպքում գործին կմիջամտեն դատական կատարողները: