Անուղղելի «թուլեքը»


Ընտրություններից դեռևս շատ առաջ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը (և ոչ միայն նա) մտահոգություն էր հայտնել, թե կլինեն առանձին անհատներ, որ իրենց գործողություններով կփորձեն խոչընդոտել ընտրությունների արդար ընթացքը: Ցավոք, այդ մտահոգություններն արդարացան: Մասիսցիները պատմում են, որ իրենց մոտ բանը հասել է տուրուդմփոցի, անգամ կրակոցներ են հնչել: Իսկ Երևանի հիշյալ տեղամասում մի քանի երիտասարդներ իրենց «տերերի» «աչքը մտնելու» համար փորձեցին օրը ցերեկով լցոնում իրականացնել, և միայն հանձնաժողովականների համառությունն ու աղմուկին վրա հասած իրավապահների միջամտությունը կանխեցին կեղծարարությունը: «Էս թուլեքից, տեսնես, ե՞րբ պիտի պրծնենք»,- միջադեպին արձագանքեցին ընտրության եկած տարեցները: Այդ օրը «թուլեքից» լավ պրծանք: Այս միջադեպը, թերևս վկայում է, որ և° ժողովուրդը, և° պետությունն ու իշխանությունները կուշտ են անցումային ժամանակահատվածին հատուկ հոռի բարքերից ու սովորություններից: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ իսկապես գալիս են արժանապատվորեն ապրելու ժամանակները, և «թուլեքն» ու նրանց տերերը պետք է հասկանան` հնին վերադարձ չի լինելու, ժողովուրդը չի հանդուրժի: