Եղածն ամրապնդվեց ու դեռ ավելացավ


ՆԱՏՕ¬ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ս. Խամփերյանցի անվան ՀՀ ՊՆ Ռազմաավիացիոն ինստիտուտում անցկացվող զորավարժությունն ավարտվեց հաջողությամբ£ Այդ ընթացքում մասնակից երկրների կապավորներն ամբողջովին բացազատեցին զորավարժության համար նախատեսված սարքավորումները, գործարկվեցին հաղորդակ ցության միջոցների միջև համապատասխան ներքին և արտաքին ցանցերն ու ուղիները£ ՀՀ ԶՈՒ Կապի զորքերի պետ, Գլխավոր շտաբի Կապի և ավտոմատ կառավարման ավտոմատ համակարգերի վարչության պետ, գեներալ¬մայոր Արմեն Բաբուրյանը հայտնեց, որ հերթական բազմազգ զորավարժությունը ծառայեց իր նպատակին և որ բոլորի համատեղ աշխատանքի շնորհիվ այն անցել է մասնագիտական և կազմակերպչական բարձր մակարդակով£ ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ռասել Գրիմլիի խոսքերով` այս զորավարժությունը ապացուցեց «Համատեղ ձգտում-2007» նախաձեռնության կարևորությունը£ Նա նշեց, որ 2 շաբաթվա ընթացքում զորավարժության մասնակիցներն անցան կապի միջոցների 50 թեսթավորում£ Ռ. Գրիմլին շնորհակալություն հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը` համագործակցության համար£ Հայկական պատվիրակության անդամների կարողություններն արժանացան զորավարժության ամերիկյան համանախագահ, մայոր Ջոն Դոնալթսոնի բարձր գնահատականին. ¬ Հայ զինվորներն ընդունակ են, նրանք այս կարճ ժամանակահատվածում կարողացան տիրապետել տեխնիկայի նորությունները£ Զորավարժության ամենամեծ ձեռքբերումն, ըստ իս, այն է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքը օգնեց ճանաչել միմյանց, ամրապնդել բարեկամությունն ու հետագա համագործակցությունը£ Ի դեպ, հայերը հիանալի ընկերներ են£ Շնորհակալ եմ նաև հայկական հյուրընկալությունից£ Հայաստանը հիանալի բնություն և մշակույթ ունի£ Կապիտան Հարություն Իսկանդարյանը, զորավարժությունը համարելով միջազգային կապի համակարգի բարելավման նախապայման, ուրախությամբ նշեց, որ հայ կապավորների թեսթավորումն արժանացավ գերազանց գնահատականի£ Պարզվեց, որ Հայաստանում անցկացրած օրերը այլազգի զինվորների համար առավել տպավորիչ են դարձրել մշակութային միջոցառում ները£ Մեր հրաշագեղ Սևանի, Գառնիի, Գեղարդի, Էջմիածնի մասին անմոռանալի հուշերով ու հյուրընկալությունից խորապես տպավորված` նրանք կհեռանան Հայաստանից, անշուշտ, դարձյալ այցելելու ակնկալիքով, քանի որ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հանձնած հուշանվերները նրանց մշտապես կհիշեցնի Հայաստանի մասին£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ