ՔՈՒՇԿՅԱՆԸ ՏԱԳՆԱՊԱԾ Է


 

Առողջապահության, այսինքն` առողջության պահպանման մասին այսօր խոսելն իսկ անիմաստ է: Նույնիսկ լիարժեք հիվանդաբուժություն այնտեղ չի իրականացվում: Խոսքը ոչ այնքան մեր բժիշկների մասնագիտական հմտությունների մասին է, որքան` սահմանված ու պարտադրվող այն վճարների, որոնք շարքային քաղաքացուն հասու չեն:

ՔՈՒՇԿՅԱՆԸ ՏԱԳՆԱՊԱԾ Է

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տագնապած է,. իրազեկ աղբյուրները հավաստում են, որ հատկապես վերջին օրերին նա խիստ մտահոգ է դարձել, աշխատում է չշփվել ծառայակիցների հետ: Այս ամենի պատճառը առաջիկայում սպասվող պաշտոնանկությունն է, որի մասին արդեն խոսում են ոչ միայն հարազատ կուսակցութ յունում, այլև կառավարությունում: Ըստ շրջանառվող լուրերի` Քուշկյանն իրեն գլխավոր մրցակից է համարում է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով վերջերս վարչապետի հետ այցելել էր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Հենց այս փաստն ավելի է անհանգստացրել Քուշկյանին, քանի որ սա առաջին դեպքն էր, երբ բոլորովին այլ ոլորտի պատասխանատուն վարչապետի ուղեկցությամբ այցելում էր առողջապահության հիմնարկներից մեկը:

Քուշկյանի համար նախարարի պաշտոնի կորուստը կարող է ճակատագրական լինել, քանի որ պաշտոնավարման ընթացքում նա հասցրել էր պետական միջոցների հաշվին հզորացնել իր սեփականությունը հանդիսացող բժշկական կենտրոնները, պետական պատվերի շրջանակներում բուժումներն իրականացնել միայն իր հիվանդանոցներում, դեղորայքների բաշխման հարցում ապահովել ահռելի ֆինանսական հոսքեր...

Հնարավոր է, որ նախարարի նշանակումից հետո բացահայտվեն բազմաթիվ փաստեր, Հարություն Քուշկյանի սեփականությունը հանդիսացող բժշկական կենտրոնները զրկվեն արտոնյալ վիճակից: Երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը դարձած Քուշկյանն իսկապես կորցնելու շատ բան ունի, ուստի նրա տագնապը լիովին արդարացված է: