Ո՞Վ Է ՎԵՐՋԱՊԵՍ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՎԱՆՅԱՆՈՎ


 

Գյումրիում ծեծվելով և քաղաքից վռնդվելով, պարզվում է, չի խրատվում տխրահռչակ վանյանգեորգը: Նա երեկ էլ փորձել է ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել Վանաձորում` չնայած ամիսներ առաջ քաղաքի իշխանությունները նրան հասկացրել են, որ ինքն այստեղ գործ չունի: Պնդերեսորեն թափանցելով քաղաք և կամենալով իրականաց նել իր հերթական դավաճանական նախաձեռնությունը` վանյանգեորգին վայնասուն է բարձրացրել, թե ամենուրեք խոչընդոտում են իրեն` կյանքի կոչելու իր պացիֆիստական ծրագիրը:

- Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Վանաձորում հետաձգվում է կեղծ հայրենասիրական կարգախոսների ներքո, ապրիլի 16-ին և 17-ին պլանավորված համազգային մոբիլիզացիան և վարժանքները կանխելու նպատակով,- այսպիսի անբարո հայտարարություն է տարածել վանյանը` փորձելով դիմել դեմագոգիայի և շանտաժի:

Մեզ հաջողվեց պարզել, որ գեորգիվանյանը միջազգային մի շարք կազմակերպություններից ահռելի դրամաշնորհներ է ստացել, որոնք հասնում են մի քանի տասնյակ հազար դոլարի: Մսխել է այդ գումարները, իսկ ահա դոնորներն էլ պահանջում են ամեն կերպ իրականացնել ծրագիրը` գումարներն արդարացնելու համար: Հայտնվելով միջազգային կազմակերպությունների մամլիչի տակ` վանյանը կամենում է անգամ կյանքի գնով ինչ-որ կերպ ցուցադրել ադրբեջանական ֆիլմերը:

Մեզ նաև հաջողվեց պարզել, որ Հայաստանում ամերիկյան և բրիտանական դեսպանատները որևէ առնչություն չունեն վանյանի նախաձեռնության հետ, որ նա շահարկելով այդ դիվանագիտական կառույցների անունները` կամենում է մոլորեցնել հայ հանրությանը:

Բազմիցս ենք ասել, որ վանյանը վնասում է մեր ազգային անվտանգությունը, մեր աչքերի առջև ծավալում է դավաճանական գործունեություն` այս ամենը պարտակելով իբրև թե խաղաղասիրության և մշակութային մերձեցման քողի տակ:

ԵՐԵԿ` ապրիլի 16-ը Հայաստանի Հանրապետության Ոստիկանության օրն էր: «Ավանգարդ» թերթի խմբագրությունը, նաև իր ընթերցողների անունից շնորհավորում է հայ ոստիկաններին` մասնագիտական տոնի առթիվ: Հատկապես վերջին ամիսներին հայ ոստիկանն ասես վերագտավ իր կերպարը. մարդիկ նորից սկսել են վստահել հասարակական կարգի պահապաններին:

Շնորհավորում ենք ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ` մաղթելով կրկնապատիկ եռանդ: Նաև հավաստում ենք`

- 2011 թ. նոյեմբերի 1-ը առանց վերապահումների կարելի է շրջադարձային համարել Հայաստանի ոստիկանության համակարգի համար: Ամենից ավելի ակնառու և հանուրի համար նկատելի փոփոխությունը հայ ոստիկանի կեցվածքի, մարդկանց հետ առնչվելու վարքագծի բարեփոխումն էր:

Ոստիկանը հասարակության մեջ նաև յուրօրինակ դաստիարակի գործառույթ է իրականացնում, ոչ թե սոսկ կոպիտ հրահանգող է, այլ հասարակական կարգի պահպանության կանոնները ուսուցանելով կյանքի կոչող պետական ծառայող: Եվ արդեն համոզվել ենք, որ դա ժամանակավոր երևույթ, այսպես կոչված, կարճատև ակցիա չէ...