Կոբզոնը հրաժեշտ է տալիս հանդիսատեսին


 

Այո, հանդիսատեսին և ոչ թե ունկնդրին, որովհետև նրա արվեստի երկրպագուները շարունակելու են վայելել նրա երգը: Բայց արդեն ոչ թե ծափողջյուններից փոթորկվող համերգասրահներում, այլ տեսագրություններն ու ձայնագրությունները նորից ու նորից լսելով:

Աշխարհահռչակ երգիչ Իոսիֆ Կոբզոնը հրաժեշտ է տալիս բեմին: Ու վերհիշելով ապրած տարիները, «ՆՏՎ»-ի հեռուստաեթերում նա խոստովանել է, որ ոչնչի համար չի զղջում: Ինչպես ինքն է սիրում իրեն անվանել` «Ուկրաինացի գավառական հրեան» լիովին կայացել է կյանքում: 2012-ը նա հայտարարել է հրաժեշտի տարի և հյուրախաղեր ծրագրել ողջ աշխարհում:

- Այս տարի ես կդառնամ 75 տարեկան: Չեմ խաբի, թե առավոտները լիցքային վարժություններ եմ կատարում, շփվում եմ սառը ջրով: Դրա համար ես ոչ ժամանակ ունեմ, ոչ` ցանկություն: «Կեղծ բարեպաշտ» երևալու համար ասել, թե չեմ խմել, չեմ ծխել` ճիշտ չի լինի: Երկար տարիներ ծխել եմ: Հետո, երբ լուրջ հիվանդացա` թողեցի: Խմելը ևս թողեցի առողջական վիճակիս պատճառով,- ասել է երգիչը:

Նա անդրադարձել է նաև հանրածանոթ արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հետ ամուսնալուծությանը: