13 տոննա Էյֆելիկներ


 

Փարիզի ոստիկանությունը արտասովոր բեռ է առգրավել. Էյֆելյան աշտարակի ամբողջ 13 տոննա մանրակերտ հուշանվերներ, որոնք զբոսաշրջիկներին վաճառել են` առանց պետական թույլտվության:

Հասարակական կարգի պահապանների հաղորդագրության համաձայն` մաքսանենգ այդ ապրանքը բռնագրավվելուց հետո ձերբակալվել են հուշանվերների կրպակի տիրուհին և նրա ամուսինն ու որդին:

Այո, իրեն հարգող պետությունը չի կարող թույլ տալ, որ իր հետ «աչքակապուկ» խաղան: Իսկ այս պարագայում խոսքը ոչ միայն սոսկ չարտոնված առևտրի, այլ նաև ազգային ու պետության խորհրդանիշ հանդիսացող Էյֆելի մանրապատկերի մասին է: Մինչ ձերբակալությունը, ոստիկանները հետամտել և արձանագրել են ամբաստանյալների աշխույժ առևտուրն այն վայրերում, ուր զբոսաշրջիկները շատ են: Հաշվարկվել է նաև, որ այդ խանութատերերի ապօրինի առևտրային շրջանառությունը տարեկան 1 միլիոն եվրո է: