ԳՆԱԶՍՊՈ°ՒՄ


Հակառակ տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին հավաստիացումներին` անցանկալի զարգացումները շարունակում են հայրենի տնտեսության անբաժան ուղեկիցը մնալ£ Առնվազն մի շարք կարևոր գործոններ նպաստում են վերականգնման գործընթացի դանդաղմանը, եթե չասենք` անորոշ ժամկետներով հետաձգում են տնտեսական տեսանելի աճի` այսօր արդեն երանությամբ վերհիշվող ժամանակների վերահաստատման հնարավորությունը£ Ստեղծվում է մի ավանդույթ, երբ հայոց աշխարհում ամեն գարնանամուտ ազգային դրամի արժեզրկմամբ է նշանավորվում£ Այս տարի, իհարկե, նման բան մեկ օրում տեղի չունեցավ, սակայն եթե դոլարը շարունակի ամեն օր 1-2 դրամով արժևորվել, ապա 20-25 տոկոսի տարբերությունը շատ շուտով արդեն իրեն զգացնել կտա£ Եվ տարբերությունն այդ փոքր է այն առումով, որ փողային շուկայում հերթական անվերականգնելի ցնցումը մի քանի ժամվա՞, թե՞ շաբաթների ընթացքում է տեղի ունենում... Փաստն այն է, որ 2009¬ի սև երեքշաբթիի հետևանքները, թեև դանդաղ ընթացքով, բայց այս գարնանամուտին էլ են կրկնվում£ Ու չնայած դժվար է հավատալը գնաճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությանը, բայց այստեղ նույնպես նախորդ ամիսը շուրջ տասը տոկոսանոց թանկացումների` ոչ այնքան համեստ ցուցանիշով են ամփոփել£ Դժվար չէ նկատել, որ թե° ազգային դրամի արժեզրկումը, թե° թանկացումներն այս անգամ ոչ կտրուկ, բայց հաջորդական բնույթ են ունենալու£ Եվ մեծ հաշվով ամեն ինչ սկսվեց նրանից, երբ առաջին անգամ հրապարակվեց գազի սակագնի վերանայման մասին լուրը£ Սա էլ հենց ապրիլի 1¬ին նախորդող ամիսների համար տվյալ դեպքում 38 տոկոսանոց գնաճն ընդօրինակելու հարմար առիթ դարձավ£ Իսկ այն, ինչ տեսնում ենք, բնականաբար առավել դժվարությամբ է ընդունվում հատկապես սոցիալապես խոցելի խավի կողմից£ Նախորդ շաբաթ հայտարարվեց, թե Հայաստանում միջին կենսաթոշակը 26 հազար դրամ է կազմում£ Առանց որոշակի հաշվարկի էլ պարզ է, որ նման գումարով թոշակառուն գոյատևել չի կարող£ Հետևաբար մեծ խաղերը, որոնք արժեզրկմամբ, գնաճով ու բոլորիս հայտնի այլ դրսևորումներով են ներկայանում, նշված և մյուս անապահով խավերին ավելի քիչ սնվելու հարկադրանքի առաջ են կանգեցրել£ Նման խնդիր, իհարկե, վերջին տարիներին էլ է եղել, և հասարակության անապահով հատվածը համեմատաբար բարենպաստ համարված ժամանակներում նույնիսկ շռայլելու մասին չի էլ մտածել£ Սակայն ներկա իրավիճակը, որն առաջիկայում ավելի հիմնավոր գորշությամբ կարող է պատկերվել, լավատեսության տեղ ակնհայտորեն չի թողնում£ Թերևս կենսաթոշակների վերանայման հավանականության մասին հավաստիացումները քիչ են, քանզի համապատասխան պաշտոնյայի` այս առումով հնչեցրած հայտարարության մեջ տվյալ պատասխանատուի կողմից որոշակի ժամկետ ու չափ չի նշվում£ Կարելի է հասկանալ, որ խոստումն առայժմ բարի ցանկության շրջանակներում է և զուրկ իրական հիմքերից£ Միգուցե առաջիկայում այս ուղղությամբ ինչ¬որ բան իսկապես արվի, բայց մարդիկ բազմիցս են համոզվել, որ խոստումներին հավատալն անիմաստ է` քանի դեռ գործի չեն վերածվել£ Ի վերջո, մեր և, ընդհանրապես` բոլոր ժամանակներում հավատում են այն ամենին, ինչը սեփական աչքերով են տեսնում ու նույնիսկ ձեռքով շոշափում£ Իսկ առայժմ թանկացումներից, ազգային դրամի արժեզրկումից այն կողմ ոչինչ չի երևում£ Կհաստատվի՞ անհրաժեշտ կամ գոնե դրան շատ մոտ համամասնություն` դա արդեն բավարարվածության լավագույն առիթ կլինի և այլ խոսակցության թեմա£ Առայժմ ակնհայտ է սակայն, որ մարդկանց սահմանափակվող միջոցները նոր գների հետևից չեն հասնում...