lԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Պարզվում է, որ հայ¬թուրքական դիվանագիտական «ֆուտբոլը» կավարտվի ոչ թե հիմնական, այլ «մրցավար» Օբամայի կողմից ավելացված լրացուցիչ ժամանակում£ Վճռորոշ գոլն էլ կխփվի խաղից դուրս վիճակում, բայց մրցավարը դա «չի նկատի»£ Դեսպանական «վերվարածություն» Վերջին տասնամյակում, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերի պատճառով Վաշինգտոնում թուրքական բոլոր դասպանները հայտնվել են տարած¬հետ բերածի կարգավիճակում£ Խոշոր ձեռներեցները` Վարչապետին - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հարյուր նախագահ էլ փոխեք, միևնույն է, մենք չենք մրցելու, «ճշտով», պաչ¬պռոշտիով «բարիշելու» ենք£ Օրվա բոլոր ժամերին գին են փոխում Ըստ ստուգումների տվյալների` գնաճն այնպիսի թափով է ընթանում, որ խանութի խեղճ աշխատակիցներն օրը մի քանի անգամ ապրանքների գնապիտակներ են փոխում, բայց էլի գործը ավարտին չեն հասցնում£ Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունն` իր հրաժարականի կապակցությամբ - Ինձ համար այնքան էլ ընդունելի չէ Չարենցի «թող ոչ մի զոհ չպահանջվի` ինձնից բացի» տողի բովանդակությունը£ ՀՀ Վարչապետը` շեքսպիրյան ոճով - Ճգնաժամն իր շավղից դուրս է սայթաքել. Օ¯, բախտ իմ դժխեմ, այս «խենթ» գնաճը ինչպես ես զսպեմ£ Դեռ չի «լմնցել» կամ Էրդողանի տրտունջը` «Տժվժիկը» ֆիլմի ոճով - Ներսում` «ցեղասպանություն», դրսում` «ցեղասպանություն», էլ բավ է, 23 պետությունների հրամցվածը իշտե «կերանք»-«կշտացանք», «լմնցավ»£ Էդ. Նալբանդյանի պարզաբանումն Էրդողանին ճնշումներին չենթարկվելու հոխորտանքի կապակցությամբ Բենդերի ոճով - Յուրաքանչյուր մարդու, նույնիսկ թուրք վարչապետին ճնշում է 214 կգ-ամանոց մթնոլորտի սյունը£ Թուրք¬հրեական երկխոսությունը Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով «Ոսկե ցլիկը» ֆիլմի մոտիվով ԱՄՆ հրեական համայնքի ղեկավար ¬ Բաա¯£ Թուրքիայի վարչապետ ¬ Զահրմար, դավաճան հայվան£ Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքը դատարանում - Դուք ինձ «հանեցիք», բայց ես բանտում էլ «կգումարվեմ»£ Ռ. Քոչարյանը` Ս. Սարգսյանին Տերյանաբար Դու անհոգ նայեցիր իմ վրա ու անցար պետական գործերիդ, Ես քեզնից դառնացած հեռացա` վաղաժամ թոշակի գնացի£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ