Ի՞նչ է ռազմական սթրեսը


Մարդն աշխարհից դուրս մի ինչ¬որ վայրում պատսպարված, վերացական էակ չէ. մարդը մարդու աշխարհն է£ Այս աշխարհ կարող են մուտք գործել և° ցանկալի, և° անցանկալի անձեր ու երևույթներ£ Արժե՞, արդյոք, քո աշխարհի դռները բացել յուրաքանչյուրի առջև£ Մարդն ինքնին բարդ երևույթ է` իր ֆիզիկական, մտային, հոգևոր ու կամային ամբողջականությամբ£ Բայց այս ամբողջականության մեջ բարդ ու դեռևս բացահայտման կարիք ունեցող երևույթ է մարդկային հոգին, ներաշխարհը£ Ի վերջո, մարդու բոլոր գործողությունները ենթակա են նրա գիտակցությանը, ներաշխարհին£ Իսկ կամքը դառնում է կամակատար վերջիներիս համար£ Բայց մարդու կամքի, գիտակցության ու մտքի մեջ մի ուժ է գործում, որը ենթակա չէ ֆիզիոլոգիական վերլուծության£ Այդ ուժը մարդկային պարզ ու բարդ զգացմունքներն են, հույզերը£ Մարդու ներաշխարհը անընդհատ մարզման կարիք է զգում, այնպես, ինչպես ֆիզիկական մարմինը£ Ցավոք, մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում ներաշխարհի մարզման կարևորությանը, ի տարբերություն, օրինակ` ճապոնացիների, որոնց կենսափիլիսոփայությունը կենսաձև է համարվում թե° ճապոնացի քաղաքացու, և թե° առավել ևս զինվորի համար£ Վերջինս նիրվանայի գերագույն երանության հասնելու համար պետք է հաղթահարի իր ներքին մղումները, ցանկությունները, հասնի լիակատար ինքնակառավարման կյանքի բոլոր իրավիճակներին, երբեք չպետք է կորցնի ինքնատիրապետումը£ Ճապոնացի ռազմիկը մտասևեռման (ձաձեն) միջոցով կարողանում է ազատվել կողմնակի ու անկարևոր մտքերից£ Նրան սովորեցնում են սթափ դատելու, անսպասելի իրավիճակում կողմնորոշվելու կարողությունը£ Նա իր մտավոր ու ֆիզիկական ողջ ներուժը պետք է կենտրոնացնի այն բանի վրա, ինչն առկա է տվյալ իրավիճակում` իսպառ վերանալով այն ամենից, ինչ եղել է անցյալում կամ ակնկալվում է ապագայում£ Նա պետք է ձեռք բերի այնպիսի հոգեվիճակ, որով օժտված են մանուկները, որոնք նոր են ճանաչում շրջակա աշխարհը, ապրում են բացարձակ ներկայում` չտարբերելով անցյալն ու գալիքը£ Ճապոնացի ռազմիկը կռվում էր հանուն իր կյանքի, սակայն այդ պայքարի ընթացքում նա պարտավոր էր մոռանալ իր անվտանգության մասին, այլապես պարտություն կկրեր և կզրկվեր կյանքից£ Ինչպես ասում են. «Ովքեր կառչում են կյանքից, մեռնում են, իսկ ովքեր մահվանը մարտահրավեր են նետում, ապրում են»£ Իսկ ինչպե՞ս պետք է զինվորը հաղթահարի մահվան և ընդհանրապես պատերազմի հանդեպ ունեցած վախը, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ կարողանա պահպանել ինքնակառավարումը, զերծ մնա հոգեկան տրավմաներից ու սթրեսներից, ինչին կարողացել են հասնել ճապոնացի ռազմիկները£ Ապացուցված է` ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցած անձանց 15-20 տոկոսը հետտրավմատիկ խրոնիկական խանգարումներ է ունենում, որոնք առաջանում են սթրեսի հետևանքով£ Իսկ ի՞նչ է սթրեսը. օրգանիզմի պատասխան ռեակցիա` միջավայրի անբարենպաստ փոփոխություններին ի պատասխան£ Սթրեսն առաջանում է բարձր լարվածությամբ, կայծակնային արագությամբ£ Սթրես կարող է առաջանալ անգամ զարթուցիչի ձայնից£ Այն մեզ շրջապատող երևույթներից ամենատարածվածն է£ Սթրեսն ինքնին բացասական երևույթ է, բայց ճիշտ վարվելու դեպքում այն կարող ենք օգտագործել ի նպաստ մեզ£ Սթրես ապրելիս առաջանում է հսկայական էներգիա£ Որպեսզի այն չքայքայի մեր մտավորն ու ֆիզիկականը, հարկավոր է այդ էներգիան ուղղել մեր օգտին և խուսափել հետագա սթրեսային իրավիճակներից` առաջնորդվելով «վտա՞նգ է այն, թե՞ հնարավորություն» սկզբունքով£ Մարտական սթրեսների մասին խոսելիս պետք է առանձնացնել կարևոր մի հանգամանք` ռազմական սթրեսին «ադապտացվելու» կամ «մարտով ներարկվելու» հոգեվիճակ£ Այսինքն, զինվորին ռազմական գործողություններին նախապատրաստելիս, պետք է հնարավորին չափ պատերազմին մոտեցված պայմաններում անցկացնել զինավարժանք ները, որպեսզի իրական մարտական գործողությունների ժամանակ որքան հնարավոր է քիչ սթրես ապրի£ Այնուամենայնիվ, սթրեսային իրավիճակում հայտնվելիս, լավագույն հակասթրեսային դեղատոմսը լիցքաթափվելն է, այսինքն` ուշադիր, սրտացավ զրուցակցին պատմել դեպքի մասին£ Օգտակար է նաև մեդիտացիայի եղանակը` սրտի զարկերակի դանդաղեցնելը, արյան ճնշման իջեցումը, անհանգստությունից ազատվելը և հոգեկան հավասարակշռման հասնելը£ Այսպիսով, պարզ է դառնում` մարդկային երևույթներից ու արժեհամակարգից ամենակարևորն ու գերզգայունը մարդու ներաշխարհն է, հոգին, ուր գալիս ու ապաստան են գտնում արտաքին աշխարհի ազդակները, որոնցով պետք է կա°մ ապրել, կա°մ մերժել նրանց£ Իսկ ընտրությունը մերն է£ Ապրենք մեր իսկ ստեղծած աշխարհի գույներով£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ