«...Երբ տաղտուկն ուտում է ուղեղը»


«Տոլստոյի լապտերների» խորհրդավորությամբ է ներկայանում Դավիթ Մինասյանի ձևավորած բեմը£ Գործողության ասպարեզին առկախ տարատեսակ իրերի օդային կամարից անդին, թեք կամրջակին երևում է դեպի վեր սուրացող գնացքը, որի լուսավորված վագոններից մեկի անջատվելուն պես հայտնվում է քաղաքի խեղդուկից հարազատ գյուղ ճողոպրած Պոետը (Լորենց Առուշանյան)£ Նրա չոր տեղեկատվությամբ (1200 բնակչից ինն են մնացել) ենթադրում ես ականատես-մասնակիցը լինել ամայացած բնակավայրի անփառունակ ներկայի£ Հատուկենտ բնակիչներին մարմնավորող դերակատարների բեմական վարքագծով ու կցկտուր խոսքով ակնկալում ես ամբողջացումը կործանման դատապարտված նրանց հերոսների մարդկային նկարագրերի ու ճակատագրերի£ Հին լուսանկարից արթնացող հուշի նման պատկերվում է կինոժապավենին դաջված պատկերը հնամենի տեղանքի£ Պոետի եղբոր` Դինոյի (Կարեն Ջանգիրով) բնութագրական «միջամտությամբ» փորձում ես հետևել ներկայացման գլխավոր ասելիքի զարգացմանը£ Վարդան Ֆերեշեթյանի անարվեստ թարգմանությամբ, անարյուն մատուցվող տեքստի ճնշման տակ մտաբերում հայոց այբուբենի հուշարձանի ներշնչանքով Տոնինո Գուերայի արտահայտած միտքը. «Այբուբենը ճշմարիտ, ամուր, մածուցիկ լուծույթ է, որն ամրացնում է ազգը£ Եթե այն կորցնի իր նշանակությունը, ապա կվերածվի անհասկանալի շրշյունի` անձրևի խշշոցի և շարժիչի դղրդոցի միջև£ Եվ այն ժողովուրդը, ազգը, որին նա պատկանել է, կդադարի գոյատևել»£ Ապարդյուն ջանում ես մերօրյա աղերսներ որսալ Պոետ-Առուշանյանի մերթ ընդ մերթ «հրամցրած» յոթ ուղերձներում£ Երբեմն միայն հստակ լսելի նրա անկրակ արտասանությամբ աճում է անհարկի լարվածությունդ` ինքնուրույն մտովի շաղկապելու ցաքուցրիվ խոսքը£ Եվ ներկայացումը դառնում է ոչնչի մասին£ Երբեմնի կոշկակար անբան ծերուկների (Արթուր Մանուկյան, Ալբերտ Սաֆարյան, Կարեն Սարգսյան) ու Դինո-Ջանգիրովի ամենահամեմատ դյուրընկալ, բայց պասիվ կերպարայնությամբ և խորքի շեղ կամրջակին առկայծող երազ¬պատկերներով փոխաբերական խորքերի պեղումները սյուրռեալիստական թատերապոեմի պարզապես անհնար են դառնում£ Չեն փրկում խորացող տաղտուկից ֆելինիական ինչ¬ինչ հնարքները£ Ինքնանպատակ գռեհկաբանութ յուններն են, փոխարենը, գնալով նվազեցնում հետաքրքրությունդ վհատ ծավալվող բեմապատումի հանդեպ` ժայթքելով «Լաֆիկա» (իտալերեն` «figa»¬արգանդ) պատկերում£ Առանձնակի ոգևորությամբ խաղարկելով «անբարդույթ» բառախաղը կնոջ սեռական օրգանի փառաբանության` Առուշանյան¬Ջանգիրով «եղբայրները» սրտխառնոց են առաջացնում և «անբարդույթ» սրբապղծության ակնհայտ հավակնոտությամբ իսպառ փոշիացնում խանդավառ ակնկալությունդ «աշխարհի մասին պոեմի» թատերայնացմամբ արվեստի նորաստեղծ մի արժեքի հետ կենդանի հաղորդակցության£ Տարանջատվելով հրապարակված երեքով արդեն արժեզրկված ուղերձներից, որոնցում այդպես էլ չի ուրվագծվում նահանգապետի (ի դեպ, Գուերան դրանք հղել է Սանտարկանջելոյի և մյուս բոլոր քաղաքագլուխներին` բանաստեղծական առակաշունչ, թափանցիկ մտորումներին համամարդ կային հնչողություն տալով) աներևույթ կերպարը£ Միանձնուհի¬գթության քրոջ (Գայանե Բալյան) փեշերի տակ, իբր, կատվին փնտրող Դինո-Ջանգիրովի բարձրաձայնած սարսափը վերահաս մահից որևէ տագնապ չի հարուցում` չկապակցվելով մեռնող վարդի այլաբանական պատկերին£ Ձանձրույթը գերիշխող է դառնում£ «Բինայի օրգազմը» էտյուդից հետո հինգերորդ ուղերձում սպրդած «Գլխավոր հրապարակ» արտահայտությունը, «ղեկավարելու համար հարկ է նորից մանկանալ» եզրահանգմամբ, որևէ զգացողություն չի առաջացնում, առավել ևս` խորհրդանշական մտասևեռում£ Անսպասելի անցումը երիտասարդ վանական Սայաթ¬Նովային ոչ մի կերպ չի մերվում ներկայացման համատեքստին, ինչպես և` «Վառվող գրքեր» պատկերը£ Չբացահայտված է մնում «մեղրի» իմաստավորումը£ Եվ թեթևացած շունչ ես քաշում, երբ ունայնության քամին վերջակետում է միապաղաղ ու դժգույն թատերախաղը, մինչևիսկ լավատեսական նախանշան ի հայտ բերում` չորացած, հատված ծառի ծաղկունքով£ ...Ինքնաճշգրտող սկզբունքիս հավատարիմ` մինչ պաշտոնական առաջնախաղը վերընթերցում եմ ռուսերեն թագմանությամբ «Մեղրը կամ յոթ ուղերձ նահանգապետին» բեմադրության «դրամատուրգիական» հիմքը և լիովին համոզվում 36 երգերից կազմված «Մեղրը» պոեմի ու «Յոթ ուղերձի» կամայական մեկտեղմամբ ձևավորված թատերատարբերակում նախնական գրական բաղադրիչների գեղարվեստական ակնհայտ արժեզրկման մեջ£ Ասում են, իբր, հեղինակի հետ համաձայնեցվել են բոլոր փոփոխությունները£ Այդուհանդերձ, չեմ կարող չնկատել, որ բնօրինակները ամենևին էլ չեն ստվերում իմ աչքում (և` ոչ միայն) տաղանդավոր իտալացու փառաբանվող արժանավորությունը£ Մնում է զարմանալ, որ մեր ազգային օտար ակադեմիական թատրոնի ստեղծագործական նկարագրի «արդիաշունչ վերակերտման» առաքելությունը ստանձնած գեղարվեստական խորհուրդը, քաջատեղյակ «դրամատուրգիական» քանիցս խմբագրված տեքստին, բեմական կյանք է արտոնել դրան£ Ողբամ զքեզ, Մայր թատրոն... Ինչո՞վ հարմար չէր հոբելյարին անհարիր այս խղճուկ թատերաընծայի կենսագործման համար «Գոյ» փորձարարական թատրոնը£ Չի բացառվում, որ Մազմանյանի «Մեղրը» այլ ընդունելություն կգտնի Իտալիայում նախատեսված խաղարկման ժամանակ£ Այդպիսով, սակայն, չի թեթևանա Հայաստանի մայր բեմի համարումը կորցնող Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «ուսերին» անորոշ երկարաձգումներով ծանրացող բեռը, որի վրա հազիվ թե կենտրոնանա ՀՀ մշակույթի նախարարի ընկերակցությամբ այս ներկայացման առաջին տեսարանները միայն իր ներկայությամբ պատված վարչապետի աչալուրջ ուշադրությունը£ Կարծես, նախարարն էլ առանձնապես խանդավառված չէր£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ