Նախագահի՞ն էլ են դավաճանում


Ֆրանսիական լրատվամիջոցներում ու մասնավոր զրույցներում լուրեր են շրջանառվում, թե Նիկոլյա Սարկոզին և Կառլա Բրունին առանձին են ապրում, երկուսն էլ արդեն մեկը մյուսին փոխարինողներ են գտել, և նրանց ամուսնությունը մոտենում է ավարտին£ 42-ամյա Բրունին, իբր հանդիպում է 40-ամյա ճանաչված երգահան Բենժամին Բիոլեի հետ, իսկ 55-ամյա Սարկոզին հանգիստ է գտել շրջակա միջավայրի հարցերով պետքարտուղար, 40-ամյա Շանտալ Ժուաննոյի գրկում£ Նախնական լուրերը հայտնվել են Twitter¬ում. ոմն լրագրող տեղեկացրել է, որ Բրունին ու Բիոլեն արդեն մի քանի շաբաթ փարիզյան բնակարանում իրար հետ են ապրում, և երաժիշտը վերջերս Victoire մրցանակին արժանացել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ հովանավորչության շնորհիվ£ Շատ չանցած` այդ տեղեկատվությանն անդրադարձել է բավական հեղինակավոր Le Jurnal du Dimanche հրատարակությունը£ Ասվել է նաև, որ այս զույգը վերջերս հանգստացել է Թայլանդում, և նրանց արձակուրդն ընդհատվել է Սարկոզիի հայտնվելով, որն ինքնաթիռ է ուղարկել կնոջը Փարիզ տեղափոխելու£ ¬ Սա տարվա ասեկոսեն է, որը կարող է դառնալ տարվա նորությունը,¬ գրել է հրապարակման հեղինակը£ Մինչ հիմա իդեալական զույգ համարվող Սարկոզին ու Բրունին ծանոթացել են 2007¬ին` ընդհանուր բարեկամի տանը, երբ Նիկոլյան ամուսնալուծվել էր 2¬րդ կնոջ հետ£ 3 ամիս անց` 2008¬ի փետրվարին նրանք ամուսնացան£ Ի սկզբանե լրատվամիջոցները սպասում էին, թե երբ կբաժանվի այս զույգը` հիշատակելով Բրունիի խոստովանությունը` «Ես շատ եմ հոգնում միամուսնությունից»£ Մինչ Սարկոզին, էքս-մոդել ու երգչուհի Բրունին սիրավեպեր է գրանցել Միկ Ջագերի, Էրիկ Կլեպտոնի, Դոնալդ Տրամպի հետ£ Մի քանի տարի ապրելով փիլիսոփա և ռադիոհաղորդավար Ռաֆայել Էնտհովենի հետ, նա որդի է ունեցել, որն հիմա 9 տարեկան է£ Սարկոզիի այս ամուսնությունը երրորդն է£ Առաջին կնոջից նա 2 որդի ունի£ Երկրորդ կինն ինքն է հեռացել Նիկոլյայից 2007¬ին ու մինչ հիմա ապրում է հրատարակիչ Ռիշար Աթիասի հետ£ Երկրորդ ամուսնությունից նույնպես Ֆրանսիացի առաջնորդը որդի ունի£