ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԸՍՏ ՀԱԿՈՒՄՆԵՐԻ


Հաշված օրերի ընթացքում հանրահայտ դարձած ռուսական պարբերականներից մեկը հանգիստ չի տալիս մեր հին ու նոր պաշտոնյաներին£ Հայրենի երևելիների ունեցվածքի պատկառելի չափը գերազանցել է այդ ամենին քաջատեղյակ հայ հանրության նախնական հարուստ պատկերացումները և վերջին օրերի քննարկումների գլխավոր թեմաներից մեկը դարձել£ Բացահայտումները շարունակելու` լրատվամիջոցի խոստումն ակնհայտորեն կրկնապատկել է հետաքրքրասիրությունը, քանի որ մինչև հիմա անգամ ունեցվածքի հայտարարագրման օրենքի պահանջն է հնարավորության սահմաններում շրջանցվել£ Այս առումով` նախքան վերջին օրերին տեղի ունեցածն էլ հայտնի էր, որ մեր ամենակարող միլիոնատերերն այնքան համեստ հայտարարագրեր են լրացնում, որ անխուսափելիորեն սոցիալապես անապահովների շարքում կարելի է նրանց պատկերացնել£ Այլ խնդիր է, որ այդ հայտարարագրերին որևէ մեկը և երբևէ չի հավատացել, սակայն հետո նշված հրապարակումն իր հերթին ավելի ընդգծուն դարձրեց ակնհայտ անհամամասնությունը£ Իրողությունը, որ հրապարակումների շարքը օտարերկրյա մամուլում է տպագրվում, այն էլ` հայկական ստորագրությամբ, արդեն իսկ տհաճ է£ Եվ խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ մենք մեր կեղտոտ լվացքը ոչ մի դեպքում չենք ցանկանում ուրիշներին ի ցույց դնել£ Բայց սա էլ չէ նշանակալին, քանի որ երևանյան բազմաթիվ թերթեր սիրով ու ոգևորությամբ արտատպում են պաշտոնյաների ունեցվածքը նկարագրող հրապարակումների շարքը, և արդյունքում դրանք մեր հանրությանն ավելի քան հասանելի են£ Խնդիրն այն է, թե ինչ են տալու նման ցուցակները մեզ... Քիչ թե շատ տեղյակ մարդիկ այս օրերին հայտարարում են, թե բոլորի մասին ու ամեն ինչ վաղուց էր հայտնի, և հանրային տրամադրություններն անհարկի ալեկոծած հրապարակումներում այդ ամենը պարզապես ի մի է բերվել£ Եվ իրոք, որևէ մեկի համար մինչև հիմա գաղտնիք չի եղել, որ մեր շատ ու շատ հին ու նոր պաշտոնյաների ունեցվածքը հեշտ չէ հաշվել ու գումարային ամփոփմամբ ներկայացնել, իսկ թե որ շահութաբեր ճյուղը հատկապես ում է պատկանում` արդեն երկրորդական է£ Հնարավորությունների, նախասիրությունների, հանգամանքների դասավորության հարց է մնացածը£ Ու եթե շատ է խոսվում այս թեմայով, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե հենց վաղվանից վերջիններիս ունեցվածքը մեկիկ¬մեկիկ հանրայնացվելու է£ Նման բան պարզապես չի կարող տեղի ունենալ, որքան էլ մարդիկ արդարացիորեն համոզված լինեն, որ ազնիվ ու քրտնաջան աշխատանքով հնարավոր չէ միլիոնավոր դոլարներով հաշվվող կարողությունների տիրանալ£ Իսկ անկախ ամեն ինչից` հարցն ընդամենը քաղաքական ու տնտեսական կողմ ունի միայն£ Քաղաքական առումով` մեր երևելիները նորից են խայտառակվում, կամ ավելի ճիշտ հասարակությանն է այդպես թվում£ Իսկ տնտեսական առումով` հերթական անգամ ակներև է դառնում, որ մեր անհաջողությունների հիմնական պատճառներից մեկն էլ տնտեսության կենտրոնացումն է, երբ ամեն ինչ բաժան-բաժան է արվում այն մարդկանց մեջ, ովքեր շնորհիվ անհաշվելի կարողությունների և ամենատարբեր մենաշնորհների, տնտեսական ու քաղաքական դաշտում եղանակ են թելադրում£ Այս հարցի լուծման բանալին ռուսական պարբերականը բնականաբար չի առաջադրում£ Մանավանդ, որ նման խնդիր էլ չունի£ Ավելին, վաղուց գոյություն ունեցող և պարզապես վերաբացահայտված այս հարցի լուծումն անգամ տեղում` Հայաստանում, չի գտնվում£ Իսկ պատմությունն այս դարձյալ Ռոբերտ Քոչարյանից սկսվեց, երբ պարզ դարձավ, որ քաղաքական ակտիվության դրսևորումներ հանդես բերող գործիչն ամենևին էլ այն ազնիվ կեցվածքով չի կարող հանրությանը ներկայանալ, ինչպես ինքն է փորձում ու ձգտում£ Պատահականություն կամ զուգադիպությո՞ւն է սա` դժվար է ասել, բայց ռուսական պարբերականն ակնհայտորեն շրջանցել է ՀՀՇ ժամանակների մեծահարուստներին, որոնց կարողություններն անցնող տարիներին եթե չեն բազմապատկվել, ապա հաստատ չեն էլ նվազել£ Թեև եթե առաջիկա հրապարակումների հերոսները Լևոն Տեր¬Պետրոսյանի իշխանության տարիների կարկառուն ներկայացուցիչները դառնան, ապա այս իմաստով միտումնավորության հնարավորությունը կարելի է բացառել` առայժմ խուսափելով համապատասխան եզրակացություններից£