Գոնե զբոսաշրջիկներին գրավելու համար...


Արդեն տևական ժամանակ բարձր ատյաններում չարչրկվում է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությանը զարկ տալու հարցը£ Որպես բիզնեսի ամենաեկամ տաբեր ճյուղ, այն պետք է մեծապես նպաստեր պետբյուջեի հարստացմանը£ Սակայն, եթե ամբողջ աշխարհում պետությունները առավել մեծ գումարներ են ծախսում իրենց պատմամշակութային հուշարձանները գրավիչ վիճակում պահելու և դրանով իսկ պետբյուջեն հարստացնելու համար, ապա Հայաստանում ճիշտ հակառակն է. մշակութային կոթողները պարզապես բախտի քմահաճույքին են թողնված, իսկ զբոսաշրջությունը որպես բիզնես զարգացնել ցանկացող պատասխանատուները հույսները դրել են Հայաստանի գեղատեսիլ վայրերի գրավչության վրա£ Տարօրինակ է, եթե չասենք անհեթեթություն, որ ոլորտի զարգացմանը զարկ տալու հայեցակարգից անտեղյակ էր ՀՀ մշակույթի նախարարը£ Վարչապետը տեղին նկատեց, որ փաստաթուղթը մշակող գերատեսչությունը անտեսել է և շրջանցել մշակույթի նախարարության այս հարցին իրազեկ լինելու և իր չափով միջամտելու իրավունքը£ Այս համապատկերում ինչպիսի զարգացումներ էլ ամրագրենք, միևնույն է, չենք կարող աշխարհին զարմացնել ինչ¬ինչ նորամուծություններով, եթե վերջնահաշվարկում անտեսենք մեր ամենամեծ հարստությունը` մեր մշակութային պատմությունը£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ