Արժե՞ 1 ժամ շուտ արթնանալ


Ամիսներ առաջ նախագահ Դմ. Մեդվեդևն առաջարկել էր քննարկել, թե արդյո՞ք իրենց պետք է ամառային ժամը£ Եվ բոլոր պատգամավորները գտել էին, որ ոչ£ Հիմա հանկարծ նրանք հիշել են, որ դրա համար օրենսդրական հիմնավորում է պետք£ Եվ անցյալ ուրբաթ ամառային ժամանակը վերացնելու մասին օրինագծին հավանություն են տվել Մոսկվայի պետդուման և Արդյունաբերության քաղաքականության հարցերով Դաշնային խորհրդի կոմիտեն£ - Սլաքները տեղափոխելուց համարյա ոչ մի տնտեսում չի լինում. փոխարենը ճանապարհատրանսպորտային պատահարներն ու «շտապ օգնության» կանչերը տասնյակ տոկոսներով ավելանում են այդ «կլիմայավարժեցման» ժամանակահատվածում,¬ MK¬ին ասել է կոմիտեի ղեկավար Վ. Զավադնիկովը` հավելելով. - Նույնիսկ մահացության աճ է արձանագրվել£ Դրա համար էլ մենք կարծում ենք, որ այլևս պետք չէ սլաքները տեղափոխել£ Մենք հավանություն ենք տվել օրինագծին, որը թույլ է տալիս արդեն այս տարվանից անցում կատարել նոր կարգին£ Այսինքն, եթե այն ընդունվի Պետդումայի ու Դաշնային խորհրդում և մինչև մարտի 28¬ը ստորագրվի նախագահի կողմից, ապա ամառային ժամանակ չի լինի հենց այս տարի£