«Ազգի թշնամին» հարաբերություններ է հարթում


Վրաստանի էքս-վարչապետը կուսակցական կամուրջներ է ստեղծում Մոսկվայում£ Անցյալ շաբաթ Զուրաբ Նողաիդելին իր ղեկավարած «Շարժում արդար Վրաստանի համար» կազմակերպության և «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագործակցության համաձայնագիր է վավերացրել£ Դժվար է կանխատեսել Ռուսաստանի իշխանական կուսակցության և վրացական ցածր վարկանիշ ունեցող ընդդիմադիր Շարժման համագործակցության հեռանկարը£ Բայց չի կարելի անտեսել այն իրողությունը, որ Նողաիդելին գլխավորում է «ազգի թշնամիների» ցուցակը, որը թռուցիկի տեսքով Վրաստանում բաժանում են Ազգային-ժողովրդավարական կուսակցության ՎԱԺԿ անդամները£ Այդ թռուցիկներում նշված են Վրաստանի համար ողբերգական այն տարեթվերը, որոնց մեղավորը Ռուսաստանն է£ Օրինակ, Կարմիր բանակի կողմից բռնազավթվելը, 1937 թվականը, 1956¬ի մարտի 9¬ը (որը հրահրվեց Ստալինի անձի պաշտամունքի մասին Խրուշչովի զեկույցով), 1989¬ի ապրիլի 9¬ը (անկախության կողմնակիցների հետ հաշվեհար դարը)… Եվ այդպես շարունակ` մինչև 2008 թ. օգոստոսը£ Նախաձեռնության հեղինակը, բնականաբար ՎԱԺԿ¬ն էր, որն իր ոչ վաղ անցյալում հեղափոխականամետ հավակնություններով էր ճանաչված£ Իսկ իր առաջնորդ Գեորգի Ճանտուրիայի ողբերգական մահից հետո հայտնվել էր տևական ճգնաժամի մեջ£ Այսօր նրա ղեկավարներն օգտակար են համարում երկրի հետաքրքրության շրջանակներում Մոսկվայի հետ երկխոսություն սկսելը` հրաժարվելով նույնիսկ ՆԱՏՕ¬ի կազմում ընդգրկվելու գաղափարից£ Ազգային ժողովրդավարների կողմից կազմված «ազգի դավաճանների և թշնամիների» ցուցակում երկու տասնյակ վրացի հասարակական ու քաղաքական գործիչներ են£ Այդ »սև» ցուցակն, ի դեպ, մեծ խանդավառությամբ է ընդունվել խորհրդարանական մեծամասնության կողմից£ Հանգամանք, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ «ազգի դավաճաններ» որակվածների համար£ Նույնիսկ կարծիք է հայտնվել, որ ՎԱԺԿ¬ի այդ նախաձեռնությունը համաձայնեցված է իշխանությունների հետ` ինչպես անցյալ դարի 30-ական թվականներին ԽՍՀՄ¬ում, իբր թե զանգվածների նմանատիպ նախաձեռնությունների արդյունքում մարդկանց բանտերում ու աքսորավայրերում էին փակում£ Եվ ընդհանրապես, քիչ չեն պնդողները, որ կարծես այլընտրանքային քաղաքական կենտրոն է ստեղծվում այստեղ. Թբիլիսի մեկնող դիվանագետները հանդիպում են նաև ընդդիմության ղեկավարների հետ, իսկ միջազգային խոշոր կոնֆերանսներին վրաց նախագահի փոխարեն նրա հակառակորդներին են հրավիրում£ Երկրի սահմաններից դուրս էլ հայտնի փաստ է, որ իշխանամետ բոլոր հեռուստաալիքները մեկտեղ չեն վայելում «Մաեստրո TV»¬ի հեղինակությունը… և հենց այս ֆոնին պատահական չի թվում, որ հատկապես ընդդիմադիր առաջնորդներն են ձգտում հարթել հարաբերություննները Մոսկվայի հետ ու, թերևս, վազանցելով իշխանություններին` «պաշտոնական» ժողովրդի անունից ներողություններ են հայցում Ուկրաինայից` Սահակաշվիլու ոչ շիտակ պահվածքի համար և այլն£ Իսկ երկրի թիվ մեկ իշխանավորը վերջին շրջանում ավելի շատ տնտեսական գործունեությամբ է զբաղված. աշնանը ստանձնել է խաղողի, ձմռանը` ցիտրուսային բերքի հավաքման «խնամատարություն», հանդիսավորությամբ ճանապարհներ, կամուրջներ ու մանր ձեռնարկություններ է բացում£ *** Մինչ Նողաիդելին Մոսկվայի հետ կամուրջներ է գցում, ՄԱԿ¬ում Վրաստանի երբեմնի մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան անվտանգության մյունխենյան կոնֆերանսից վերադառնալուց հետո (այնտեղ նա հանդիպել էր ՌԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ) նույնատիպ հայտարարություն է արել վրաց¬ռուսական հարաբերությունների առողջացման մասին£ - Այդ գործընթացում պետք է ընդգրկվեն եվրոպական լուրջ առաջատարները` Գերմանիան կամ ուրիշ երկիր, որն ընդունակ է ստանձնել Թբիլիսիի և Մոսկվայի միջև քաղաքական երկխոսության վերականգնման միջնորդի դերը,¬ ասել է Ալասանիան` կարծիք հայտնելով, որ հարկավոր է բացել Աբխազիայի ու Հարավօսիայի հետ սահմանները և հասնել այդ տարածքներից ռուսական զորքերի դուրսբերմանը£ Ալասանիան ընդգծել է նաև` «այդպիսի երկխոսության համար ներկայիս իշխանությունները միջոցներ չունեն»£ Թուրքիայի պահանջը Վրաստանից Թուրքիո իշխանությունները վրաց առաջնորդներին կոչ են արել ազատ արձակել նախկինում նավագնացության կանոնները խախտած իրենց 5 նավերը (տեղեկացրել է ԼA «ՁՐպվՊ»¬ը` հղում կատարելով TRT հեռուստաալիքին)£ Այդ հարցն առաջ է քաշել թուրքական խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը` վրացի իր գործընկեր Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ£ Շահինի խոսքերով` Անկարան սպասում է, որ նավերն ազատ կարձակվեն ամենասեղմ ժամկետներում£ Բաքրաձեն էլ հավաստիացրել է, թե վրացական կողմը պատրաստ է «իրավիճակից ընդունելի ելք գտնել»£ Չի հստակեցվում, սակայն, թե հատկապես ո՞ր նավերի մասին է խոսքը£ Առժամանակ առաջ վրաց առափնյա պահպանության կողմից առգրավված մի քանի նավեր վաճառվել են աճուրդով£ Եվ հայտնի չէ` Թուրքիան կպնդի՞ իր պահանջն այդ առնչությամբ£ Ի դեպ` անցյալ տարի Վրաստանի ափերում բազմիցս կալանվել են թուրքական նավեր, որոնք բեռներ էին մատակարարում Աբխազիային£ Վրացական օրենքներով` Աբխազիայի առափնյա տարածքներն ու նավահանգիստները միջազգային նավարկության համար փակ գոտի են հայտարարված£ Այդ կարգը խախտողները նախկինում ազատ էին արձակվում` տուգանք վճարելուց հետո£ Սակայն 2009¬ին մի քանի նավեր, մասնավորապես «Բուկետ» և «Դենսա Դեմետ» թուրքական լցանավերը բռնագրավվել են£ Թուրքիան պաշտոնապես չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, մինչդեռ թուրքական բեռները (գերազանցապես վառելիք) շարունակում են այդ երկիր ուղարկվել` հակառակ վրաց իշխանությունների դիրքորոշման£