Ծննդյան մի տխուր երեկո


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) 2010¬ի առաջին հրապարակային ելույթին գնացի սիրով ու երախտագիտությամբ£ Վաստակավոր երաժշտախմբի կատարողական վարպետությանը անմիջական հաղորդակցությունը վերջին տարիներին առանձնակի հոգևոր լիցքեր է փոխանցում լուրջ երաժշտարվեստի սիրահարներին£ Ով էլ որ գտնվի դիրիժորական վահանակի մոտ, բարձրակարգ երաժիշտները անթերի հմայքով են մատուցում ամենաբարդ երաժշտակտավներն անգամ£ Համերգը նվիրվում էր արդի հայ երաժշտարվեստի ամենացայտուն ներկայացուցիչներից մեկի` կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 80-ամյա հոբելյանին (փառք Աստծո, ներկայիս մշակութային խաժամուժում մոռացության չեն մատնվում երախտավորները)£ Այդուհանդերձ, իրարամերժ զգացողություններ առաջացրեց համերգային ծրագիրը£ Ուրախանալով մշակույթի բարեկամ ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի գլխավոր հովանավորության փաստով` զարմացա կատարված ընտրությունից£ Էդգար Հովհաննիսյանի բազմազան, հարուստ ժառանգությունից առանձնացնելով սյուիտը «Մարմար» բալետից և պասակալիան` «Անտունի»¬ից` անըմբռնելի տրամաբանությամբ դրանց էին զուգորդվել Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերն ու Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի 2 սյուիտները£ Մինչդեռ ենթադրվում էր, որ համերգն ամբողջովին պիտի ներկայացնի բացառապես Հովհաննիսյանի լավագույն հանրածանոթ գործերը£ Շուրջ 2 տասնամյակ ՀՊՖՆ¬ում աշխատող Վարդան Հակոբյանը, ով կրթվել է ԵՊԿ¬ում իբրև կոնտրաբասահար (Սուրեն Հախնազարյանի դասարան) և դիրիժոր (Էմին Խաչատրյանի, ապա` Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ), 2000¬ին հիմնել Երիտասարդական (2003¬ից` Երևանի պետական) կամերային նվագախումբը` նախաձեռնելով Պատանի երաժիշտ կատարողների հանրապետական I մրցույթ-փառատոնը, չպետք է դժվարանար իր կազմած ծրագրի կենդանի գրավչությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահը ՀՊՖՆ¬ի հնչեղ կատարումներով ողողել£ Սակայն շուտով այնպիսի տպավորություն ստեղծվեց` կարծես դիրիժորն ու նվագախումբը առանձին են ելույթ ունենում£ Տարօրինակ էր, որ նույնիսկ կարճառոտ մուտքի խոսք չբաձրաձայնվեց համերգի շարժառիթի մասին£ Գուցե պատճառը կիսադատարկ սրահում պաշտոնատար անձանց «համերաշխ» բացակայությո՞ւնն էր...