Բարոյական արժեհամակարգերի երկմիասնությամբ


Մինչ Միացյալ Նահանգները Երկիր մոլորակի վրա գտնվող տարազգի բոլոր տներում հետևողականորեն ինքնաշնորհ գերիշխանության գահաթոռը հիմնակործան ցնցումներից ապահովագրող նրբանենգ նոր հնարքներ է պրպտում ու գործադրում, «Հազար ու մի գիշերների» երիտասարդացած լայնածավալ երկրում շարունակում են զարգացնել 1979¬ին տեղի ունեցած դարակազմիկ հեղափոխության քաղցրահամ պտուղները: Ի նպաստ ինքնությունը վերագտած Իրանի ժողովրդի հետագա բարգավաճման և համաշխար հային խաղաղ ու ստեղծագործ համակեցության£ «Այգաբացի» 31 տարիների փորձով իմաստնացած` իրանցիները նորանոր նվաճումներ են արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` առանձնակի կարևորելով կրթամշակութայինը£ Քաջ գիտակցելով թատրոնի, երաժշտության, կինոյի, գրահրատարակչության, զանգվածային լրատվության ասպարեզներում ամրագրված ձեռքբերումների վերընթացում միջազգային փոխշփումների անփոխարինելի դերակատարությունը` համագործակցության փոխշահավետ ուղիներ են եռանդուն հարթում բարի կամք ու պատրաստակամություն դրսևորող բոլոր երկրների ժողովուրդների հետ համատեղ վերընձյուղման£ Բացառիկ նշանակություն տալով պատմականորեն ձևավորված հայ¬իրանական բարիդրացիական հարաբերությունների համակողմանի ամրապնդմանը` 1994¬ից ի վեր փուլ առ փուլ սերտացնում են ստեղծված կապերը` ուղղորդելով ընտանեկանի հունով£ Ասվածի նոր հավաստիքը ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցելության վերջնարդյունք նոր պաշտոնածրագրի վավերացումն էր 2010-2012 թթ. մշակութային համագործակցության, որում առաջնայնացված են գրահրատարակչության, համատեղ ֆիլմարտադրության, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանության բնագավառները, թանգարանային ու գրադարանային գործընթացները£ Շուտով փոխօգտաշահ կապերը կխթանվեն ԻԻՀ գիտության և տեխնոլոգիաների և Հայաստանի ազգային գրադարանների միջև, ինչպես նաև ՀԹԳՄ և Իրանի բեմական արվեստների կենտրոնի ու Հայաստանի ազգային ֆիլմադարանի և Իրանի ֆիլմերի թանգարանի£ Իրականացվելիք նախաձեռնութ յունների մտերմացնող ներուժի հանդեպ երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների վստահությունը, պայմանավորված նրանց որդեգրած բարոյական արժեհամակար գերի երկմիասնությամբ, հիմք է տալիս գործնական կապերի առավել խորացման£ Հենց այս նկատառումով էլ երկուստեք կարևորվեցին արվեստագետների, մասնագետների և գեղարվեստական խմբերի փոխանակումների առավել ակտիվացումը, մշակութային հաստատությունների միջև ուղղակի կապերի զարգացումը£ Հարկավոր հանրաճանաչման հասնելու նպատակով նախևառաջ պետք է խրախուսվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցչական փոխայցելությունները£ Իրատեսական պատկերը հայ¬իրանական փոխհամագործակցության առաջիկա 3 տարիների առանձնակի խանդավառությամբ լցրեց Երևանի Ժողարվեստի թանգարանի 2 սրահները միջպետական նոր համաձայնագրի ստորագրության արարողության մասնակիցների համար£ Լեփլեցուն ցուցասրահներում նրանց միացած արվեստասերները ոչ միայն հնարավորություն ունեցան հմայվելու Իրանի արդի արվեստի նորահայտ նմուշներով, այլև ականատեսը դարձան ներկայացված 5 արվեստագետների ստեղծագործական արվեստանոցների առօրյա եռուզեռի£ Նրանց ներկայությունից թևեր առած գեղանկարիչ Հոդա Նաջաֆին հատուկ ոգևորությամբ շարունակեց ամբողջացնել ջրաներկ ծաղիկների փունջը, Մահբուբե Ռեզային նախշազարդեց «Շահնամե»¬ից քաղված հերթական սյուժեով քաթանե անձեռոցիկները£ Էսկանդեր Ղանբեյգին խեցեգործության իր վարպետությունը ամրագրեց կավե ափսեի վրա, մինչ փայտագործ Փարվանե Միրաֆթաբյանը հեքիաթային մի նոր տեսարանի դետալներն էր մանրասղոցում£ Ամենքի ուշադրության կենտրոնում իր նրբակերտ աշխատանքներով հայտնված Հոսեյն Սարջուղյանը 45 տարիներով ձեռք բերած անգերազանցելի հմտությունն էր դաջում հերթական սափորի վրա` իրենում հանպատրաստից հղացված գաղափարը խորհրդանշող£ Առաջին անգամ լինելով Հայաստանում` նրանք հինգն էլ հիացմունքը չէին թաքցնում հայկական մշակույթի տարբեր արտահայտություններից, որոնց հասցրել էին անմիջականորեն հաղորդակցվել£ «Այգաբացի տասնօրյակ»¬ով, այս էլ ահա տասնեմեկերրդ անգամ, հաստատվեց այլևս անհերքելի դարձած մի ճշմարտություն` փոխադարձ հարգանքով զարգացվող մշակութային երկխոսությամբ միայն կարելի է տարազգի մարդկանց, ժողովուրդների, երկրների խաղաղ համակեցությունը կայունացել£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ