«Ազատ ես այնքան, ինչքան ազատություն ես տալիս ուրիշներին»


- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Անհաղթահարելի դժվարություններ չեմ ունեցել կյանքում. ինչ ուզել եմ` տրվել է ինձ£ Ամենակարևորն ինձ համար ազատությունս չկորցնելն է, նկատի ունեմ ինքնությունս. այսինքն` ինձ չղեկավարեն£ Ազատ լինելը հարաբերական հասկացություն է£ Գիտեմ միայն այն, որ ըստ աշխարհի օրենքի` ազատ ես այնքան, ինչքան ազատություն ես տալիս ուրիշներին£ Այլ դեպքում դառնում ես բանտապետ£ Երբ որևէ մեկին պահում ես կապանքների մեջ ու սկսում ես հսկել, ստացվում է` զոհն ու բանտապետը դառնում են նույն մարդը, որովհետև երկուսն էլ նույն տեղում են ապրում£ Ինձ համար շատ կարևոր է, որ իմ հասկացածից ու ընկալածից երբեք չհրաժարվեմ£ Լինեմ ճշմարտացի ու արդար ինքս իմ հանդեպ և կեղծիքների ետևից չգնամ£ Երևի ամենադժվարը այս է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը ըստ Ձեզ£ - Եթե Աստված ինձ ստեղծեր այլ ազգի մեջ, կլինեի այլազգի, բայց նա ինձ հայ ազգի մեջ է ստեղծել£ Նշանակում է` իմ տեղն այստեղ է£ Ի՞նչ իմաստ ունի հակառակվելս, թե փոխում եմ ազգությունս ու հիմա էլ ուզում եմ դառնալ, օրինակ` նորվեգացի£ Ես կարող եմ փոխվել` դառնալով մարդկության մի մասը, այսինքն` այնքան կատարյալ դառնամ իմ ազգի մեջ, որ համարվեմ մարդկության լավագույն մասը£ Ես շատ գոհ եմ, որ հայ եմ ծնվել£ Շատ բարձր հատկանիշներ ունի հայը£ Եվ այն լավագույնը, որ ունեմ իմ ներսում, բնորոշ է հային, իսկ նկատելի վատ բաները ձեռքբերովի են, որից, իհարկե, պետք է շուտ ազատվել£ Հայի լավ տեսակները շատ են£ Մեր ազգի բոլոր մեծերն էլ (Հովհ. Թումանյան, Կոմիտաս, Արմեն Ադամյան) օրինակելի են. մարդկության լավագույն մասն են, դրա համար էլ շատ քիչ են£ Ու քանի որ շատ լավ հատկանիշներ ունենք, վատն էլ է շատ ցայտուն ու վառ£ Կան նաև դեմագոգներ£ Կարծում եմ` երբ մի վատ բան ենք տեսնում, նշանակում է` լավի մեջ թերացել ենք£ Դա մեզ համար ազդանշան է լինում, որ անմիջապես կարգավորենք մեզ` չկենտրոնանալով վատի վրա, որովհետև այդ դեպքում կդառնանք վատի զոհը, բազմացնողը£ Իսկ եթե վատը կա, ուրեմն ինչ¬որ մի տեղ թերացել ենք£ Դրա համար էլ գալիս է վատը£ Ինչպես` երբ մարդն առողջ է լինում ու հանկարծ հիվանդանում է, պետք է ոչ թե հիվանդության նկատմամբ ուշադիր լինի, այլ` առողջության£ Ընդհանրապես ցանկացած բացասականը երևում է այն դեպքում, երբ դրականի մեջ ինչ¬որ մի տեղ վրիպում ենք£ -Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Ոչ մի բան չէի ցանկանա բարձրաձայնել£ Կարծում եմ` կարող ես խոսել այն ամենի մասին, ինչն արդեն հասունացել է, իսկ եթե ոչ, ուրեմն դեռ ժամանակը չէ£ Կարող է լինել և հասունացած, բայց արդեն դրա կարիքն ու լսողը չկա£ Դա լինում է այն դեպքում, երբ ժամանակից շուտ ես ասում, կամ երբ անցել է ժամանակը£ Բայց երբ ապրում ես ներկայով, նման հարցեր չեն առաջանում£ Մենք միշտ կամ տարվում ենք ապագայով, կամ էլ շատ ենք մնում անցյալում, ուր ստացած պատասխաններն արդեն պետք չեն լինում£ Ներկայով ապրելն ամենաբարդ բանն է£ Մենք միշտ տարվում ենք ինչ¬որ բաներով£ Մարդկության մի կեսն ապագայի մեջ է, մյուս կեսն էլ` անցյալի£ Իմաստ չունի ժամանակը վատնել չեղած բաների վրա. ապագան դեռ չկա, անցյալն էլ արդեն չկա£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Շատ բաներ կան, որոնք առեղծվածային են ինձ համար£ Ինքս ինձ ամեն օր հարցնում եմ` ինչի՞ համար եմ հայտնվել այս աշխարհում, ովքե՞ր են ինձ շրջապատում, ինչի՞ ետևից են մարդիկ ընկել... Միշտ տարբեր պատասխաններ եմ ստանում ինքս ինձանից£ Փորձում եմ զգալ, բայց զգայարաններս էլ ինչ¬որ մի տեղ գալիս ու փակուղի են մտնում£ Զգում եմ` այստեղից այն կողմ էլ պատասխան չկա. ավելի լավ է` չխորանամ£ Կյանքն իմաստ չունի. կյանքն ինքը իմաստ է, իմաստը` կյանքը£ Մեզ մնում է ուղղակի ապրել£ Կան հարցեր, որոնց պատասխանները երևի չստանամ կամ էլ ստանամ իմ երևակայության մեջ, իսկ դրանք կասկածելի են` ճի՞շտ են, թե՞ ոչ£ Միանշանակ կարող եմ ասել, որ չկա մեկն աշխարհի երեսին, որը կկարողանա այս բազմաթիվ հարցականներ ունեցող առեղծվածի պատասխանն իմանալ` ինչո՞ւ է ծնվել, ինչո՞ւ է մեռնելու£ Գաղտնիքն այլ տեղում է£ Եթե ուզում ենք առեղծվածի բանալին գտնել կենցաղի, առօրյայի, նախասիրությունների մեջ, ապա չենք գտնի£ Այն մի ուրիշ հարթության մեջ է, ուր պետք է նախ հայտնվել, ապա պատասխաններ գտնել£ Միայն մի բան հաստատ կարող եմ ասել. մարդն իսկապես կատարյալ է, բայց` անավարտ£ Մենք պետք է ավարտին հասցնենք այդ ընթացքը£ Եթե ճիշտ է արվում, առեղծվածի պատասխանը ինչ¬որ մի տեղ ստացվում է£ Աստված ամեն ինչ արել է, միայն մի փոքր մասն է մեզ թողել£ Իսկ դրա համար անհրաժեշտ է ամբողջ մտավոր ու զգայական կարողությունները աշխատեցնել մեր ինքնանալու ճանապարհին£ Չես կարող նայել արտաքին աշխարհին ու ստանալ պատասխանը£ Մարդը ոչ թե անձնավորություն պետք է լինի, այլ` անհատականություն£ Անհատականություն մեզ հստակությունն է դարձնում, ու մեզ ճանաչում են որպես անձ, բայց որպես անհատականութ յուն` ոչ ոք չգիտի£ Գերխնդիրն ինքնանալն է£ Խելացի մարդիկ ասել են. «Ճանաչի°ր ինքդ քեզ»£ Իսկ մենք փախչում ենք մեզանից... - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպք կատարվեց վերջերս£ Ամերիկայից գալիս էի Մոսկվա£ Ինքնաթիռից իջնելուց հետո, երբ պետք է արդեն նստեի Երևան մեկնող ինքնաթիռը, պարզվեց` անձնագիրս չկա£ Օդանավակայանի անձնակազմին տեղեկացրի, որ անձնագիրս թողել եմ ինքնաթիռի մեջ (հիշում էի` այնտեղ եմ թողել)£ Անցավ տասնհինգ րոպե£ Ոչ մի պատասխան£ Մեկ ժամ հետո ինձ ասացին. «Ձեր ինքնաթիռը մեկնեց Կորեա»£ «Իսկ անձնագի՞րս»,¬ անհանգստացա ես£ «Ձեզ հիմա կդնենք ինքնաթիռ, կուղարկենք Ձեր Լոս¬Անջելեսը»,¬ ասում է հերթապահը£ - Բայց Լոս¬Անջելոսն իմը չէ... Մոտավորապես երկու ժամ տևեց այս վիճակը£ Լավ է` տոմսերն էլեկտրոնային էին£ Գտան տվյալներս ու ինձ ուղարկեցին Երևան£ Սա, իսկապես, զավեշտ էր£ Հիմա անձնագիրս շրջագայում է ողջ աշխարհով, ես էլ նստած եմ այստեղ£ Կարևորը` ես չեմ կորել£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Փոքր ժամանակ լողավազանում լողանալիս խեղդվում էի£ Մեկն ինձ փրկեց` չեմ հիշում` ով£ Հետո մտածում էի` պետք չլինեի` կխեղդվեի£ Ուրեմն կար ինչ¬որ մի խնդիր, որը պետք է լուծեի£ Ամեն մեկն ինչ¬որ մի խնդիր ունի այս կյանքում£ Պարտադիր չէ` երևելի լինի, բայց բոլորս էլ աշխարհ ենք գալիս մի խնդրով, որը ծառայում է ընդհանուր խնդրին£ Դրա համար էլ պետք չէ բացառել որևէ մեկին£ Նրանք, ովքեր կարծում են` իրենք են որոշում, թե ով պետք է ապրի, ով` ոչ, պետք է խորը մտածեն իրենց արարքների մասին£ Նախապես արդեն որոշված է£ Աշխարհը շատ հետաքրքիր է կառուցված` ժամացույցի մեխանիզմի նման£ Եթե սեղանի վրա լցնենք ժամացույցի մասերը, ժամ չենք ունենա£ Հավաքողի կենացը պետք է խմել£ Աստված կասկածելի չէ£ Այսքան մարդկանց ո՞վ է հավաքել, որ Երկիր մոլորակ ունենանք£ Սա է առեղծվածը£ Իսկ մենք այլ բաներ ենք անում` սպանում, խլում... Խախտում ենք բնականոն ընթացքը£ Դրա համար էլ անընդհատ ետ ենք մնում` ծնվում է մեկը, որ լրացնի սպանվողին£ Երջանիկ լինելու համար պետք է քո տեղում լինես£

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ